Տրտունջ
«Տրտունջ» | |
---|---|
Տեսակ | բանաստեղծություն |
Ժանր | ոտանավոր |
Ձև | բանաստեղծություն |
Հեղինակ | Հովհաննես Թումանյան |
Բնագիր լեզու | հայերեն |
Գրվել է | 1902 |
Թվային տարբերակ | toumanian.am/tangaran/works.php?clear=1&cont=2&ban=148 |
Վիքիդարան | Տրտունջ |
«Տրտունջ», Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններից, որը գրվել է 1902 թվականի օգոստոսին Բելի Կլյուչում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում ինքնագրով պահպանվում է Թումանյանի նամակը, որտեղ առկա է «Տրտունջ» ստեղծագործության առաջին տարբերակը։
Առաջին անգամ մեզ չհասած ինքնագրից բանաստեղծությունը տպագրվել է Թիֆլիս լույս տեսնող «Մուրճ» ամսագրրի 1904 թվականի 9֊րդ համարի 76֊րդ էջում, այնուհետև ստեղծագործությունը տպագրվել է 1908 թվականին Բաքվում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուի 20֊րդ էջում, ապա՝ Թումանյանի Երկերի ժողովածուի 1֊ին հատորի 138֊րդ էջում։
Բանաստեղծությունն արտատպվում է Բաքվում լույս տեսած Թումանյանի «Բանաստեղծություններ» ժողովածուից[1]։
Փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]1902 թվականի օգոստոսին 6֊ին Ֆիլիպ Վարդազարյանին ուղված նամակում Թումանյանը գրել, որ անցյալ օրը մի ոտանավոր գրեցի, որը կուղարկեմ շուտով[2]։ Հետագայում՝ օգոստոսի 10֊ին գրած նամակում Թումանյանը նշել է․
«Անցյալ անգամ խոստացա հաջորդ նամակով քեզ ղրկել իմ նոր գրած ոտանավորը։ Կատարում եմ խոստումս և մեկի փոխարեն երկուսն եմ ղրկում»[3]։ |
Թումանյանի երկրորդ ոտանավորը, որը հեղինակը նույն նամակում ուղարկել է Ֆիլիպ Վարդազարյանին, եղել է օգոստոսի 10֊ին գրած «Ընկերիս» ստեղծագործությունը։