Տրուխիլյոյի մուրալյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրուխիլյոյի մուրալյա
Muralla de Trujillo
Նկարագրություն
Տեսակամրոց
ՏեղագրությունTrujillo district?[1]
ՀասցեՊերու Պերու
Վարչական միավորՏրուխիլիո (Պերու)
ԵրկիրԻսպանիա
Կառուցված17-րդ դար Իսպանական իշխանության տարիներ

Տրուխիլյոյի մուրալյա (իսպ. Muralla de Trujillo), պերուական պաշտպանական կառույց է, որը հիմնադրվել է 17-րդ դարում՝ Տրուխիլիոն ծովահենների և ավազակների հարձակումներից պաշտպանելու համար։ Կառուցվել է փոխարքա Մելչոր դե Նավառա ի Ռոկաֆուլի օրոք 1687-1690 թվականներին։ Շրջապատված է Տորիխուլիո քաղաքի պատմական կենտրոնով (Historic Centre of Trujillo)[2]: 19-րդ դարում, երբ քաղաքն ընդլայնվել է, ամրոցի տարածքում շինարարական աշխատանքներ են ընթացել, կառուցվել են նոր թաղամասեր։ Ամրոցի մի քանի պատեր այսօր էլ տեսանելի են, մասնավորապես նրանք, որոնք վերականգնվել են Էլ Ռեկրեո հրապարակում՝ պատմական կենտրոնի Պիցարո փողոցի վերջում։ Այն այսօր հանրային տարածք է։ Որոշ պատեր էլ պահպանվել են Իսպանիայի պողոտայում։

Տրուխիլյոն Իսպանիայի երեք պարսպապատված քաղաքներից մեկն է Իսպանիայի՝ ամերիկյան տիրապետության տարիներին։ Մյուս երկուսն են՝ Լիման և Կարթագենան։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամրոցը կառուցվել է քաղաքը ծովահենների հարձակումներից պաշտպանելու համար, ինչն այդ ժամանակ մեծ վտանգ էր ներկայացնում, քանի որ Տրուխիլյոն ծովափնյա քաղաք էր։ Մեկ այլ պատճառ էր այն, որ հյուսիսային ափի մի շարք քաղաքներ արդեն ենթարկվել էին նման հարձակումների։

Մուրալյան կառուցվել է իտալացի Ժոսեֆ Ֆորմենտոյի նախագծով, հրամանատարությամբ՝ մայոր Բարտոլոմեո Մարտինես դե Խարաբեիտիայի և Ֆերնանդո դե Օրեյանայի։ Մուրալյան նախատեսված էր կառուցել էլիպսաձև, կառուցման աշխատանքները ավարտվել են 1690 թվականին, այն ունի 5 դարպաս ու 15 բաստիոն։ Դարպասների անուններն էին՝ Հուաման, Մանսիչ, Միրաֆլորես, Սիերա և Մոչե։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. «Wall of Trujillo». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն). 2016 թ․ մարտի 14.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]