Տրինիդադ ֆոն Շոլց Հերմենսդորֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրինիդադ ֆոն Շոլց Հերմենսդորֆ
María de la Trinidad von Scholtz Hermensdorff y de Bear
Ծնվել է՝1867
ԾննդավայրՄալագա, Իսպանիա Իսպանիա
Մահացել է՝ապրիլի 28, 1937
Վախճանի վայրՎիեննա, Ավստրիա Ավստրիա
Երկիր Իսպանիա
ԱմուսինՄանուել դե Իտուրբե ի դել Վիլյար
քաղաքական գործիչ
ՀայրԷնրիկե Գիլյերմո Շոլց-Հերմենսդորֆ ի Կարավակա
ՄայրՄարիա Մատիլդե ֆոն Բեար ի Գրունդ
ԵրեխաներPiedita Iturbe?[1]

Տրինիդադ ֆոն Շոլց Հերմենսդորֆ (իսպ.՝ Trinidad von Scholtz Hermensdorff, 1867, Մալագա, Իսպանիա - ապրիլի 28[2], 1937, Վիեննա, Ավստրիա), իսպանացի բարեգործ, կոլեկցիոներ և ազնվական, ով կրում էր Պարսենտի 2-րդ հերցոգուհի տիտղոսը։ Առաջին կանանցից էր, ով 1927 թվականին Իսպանիայի խորհրդարանում պատգամավորական մանդատ ստացավ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրինիդադ ֆոն Շոլց Հերմենսդորֆը ծնվել է 1867 թվականին Իսպանիայի Մալագա քաղաքում։ Բելվիս դե լաս Նավասի 1-ին մարկիզ Էնրիկե Գիլյերմո Շոլց-Հերմենսդորֆ ի Կարավակայի և Մարիա Մատիլդե ֆոն Բեար ի Գրունդի դուստրն է։ Ամուսնացել է մեքսիկացի դիվանագետ Մանուել դե Իտուրբե ի դել Վիլյարի հետ։ 1904 թվականին այրիանալով՝ ամուսնացել է Պարսենտի 9-րդ կոմս և 1-ին հերցոգ, Կոնտամինայի 10-րդ կոմս Ֆերնանդո դե լա Սերդա ի Կարվախալ Գանդ ի Կերալտի հետ։

Մեծապես հրապուրվել է արվեստով, Ռոնդայի, Ռեյ Մորոյի, Մադրիդի, Գուադալկասարի իր բնակարաներում արվեստի կարևոր գործերից հավաքածուներ ուներ․ այդ բնակարաններում ինտելեկտուալ երեկույթներ էր կազմակերպում ընկերների համար։

Հիմնադրել է Արվեստի ընկերների իսպանական միությունը՝ իսպանական ժողովրդական արհեստն առաջ տանելու, ցուցահանդեսներ կազմակերպելու, թանգարաններին նվիրատվություններով ապահովելու նպատակով։ Նրան հաջողվեց համագործակցել այնպիսի անձանց հետ, ինչպիսիք էին Էդուարդո Դատոն, նկարիչ Մորենո Կարբոներոն, պատմաբան Մենենդես Պելայոն։ Միության ցուցահանդեսները մեծ հաջողություն ունեին։ Դրանք նպաստեցին հախճապակու արտադրությանը․ ծաղկեցին Տալավերայի, Ֆախալաուսայի և Մանիսեսի գործարանները։ Կահույքի հարցում նրան հաջողվեց մարդկանց մոտ ձևավորված ֆրանսիական ճաշակը հնարավորինս փոխարինել իսպանականով։ Հատկապես նշանակալի էր 1925 թվականի Պատմական տարազների ցուցահանդեսը, որի հիման վրա հետագայում Մադրիդում ստեղծվեց Տարազների թանգարան։

Պրիմո դե Ռիվերայի բռնապետության ժամանակ Ազգային խորհրդակցական ասամբլեայի անդամ էր[3]։

Ռոնդայում ստեղծեց «Centro Benéfico Docente de Ronda» կենտրոնը, որը արվեստի և արհեստների դպրոց էր, որտեղ հավաքվում էին տարբեր վարպետներ իսպանական հին գործվածքեղենը տարածելու նպատակով։

Մահացել է 1937 թվականի ապրիլի 28-ին Վիեննայի Իմպերիալ հյուրանոցում[2]։

Շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Paloma Díaz Fernández (2005). «La dictadura de Primo de Rivera. Una oportunidad para la mujer» (PDF). Espacio, tiempo y forma. Serie V, Historia contemporánea. Universidad Nacional de Educación a Distancia. 17: 175–190. ISSN 1130-0124.
  • Juan Carlos Monterde García (2010). «Algunos aspectos sobre el voto femenino en la II República Española: debates parlamentarios». Anuario de la Facultad de Derecho. Universidad de Extremadura: 261–277. ISSN 0213-988X. {{cite journal}}: Unknown parameter |Issue= ignored (|issue= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]