Տրդատ Կազմող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տրդատ Կազմող
Ծնվել էանհայտ
Մահացել էանհայտ
Մասնագիտությունքանդակագործ

Տրդատ Կազմող (ծննդյան և մահվան թթ․ անհայտ են), քանդակազարդող հայ վարպետ, խաչքարեր կազմող։ Պահպանվել է 1653-ին նրա կերտած խաչքարը, որն այժմ Սևանի վանքի Ս․ Աստվածածին եկեղեցում է։ Խաչքարն ամբողջովին քանդակազարդված է Քրիստոսի խաչելության, դրախտի տեսարաններով, Տիրամոր, Ադամի ու Եվայի, թագակիր անձանց, ավետարանիչների կենդանակերպ և այլաբանական պատկերներով, կենդանական, խաղողի ողկույզների ու բուսական այլ զարդամոտիվներով։ Խաչքարի լայն քիվին Տրդատ Կազմողի երկտող արձանագրությունն է, իր անվան հիշատակմամբ ու կերտման թվականով՝ ՌՃԲ։

Տիգրան Կազմողի այս գործն առանձնանում է բազմազան բովանդակությամբ, կերաքանդակների ու զարդերի նուրբ արվեստով։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։