Տրդատ Եղիազարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տրդատ Եղիազարյան (1879 թ., Վարդենիս (գյուղ) - 1943 թ., Երևան), խորհրդային պետական գործիչ, Ապարանի հերոսամարտի մասնակից։

Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարրական կրթություն ստացել է Վարդենիս գյուղի ծխական դպրոցում։ Ավարտել է Երևանի ռուսական թեմական դպրոցը։ Բարձրագույն կրթություն ստացել է Ռուսաստանում։ 1918 թվականի մայիսի 22-29-ին մասնակցել է Ապարանի հերոսամարտին։ Խորհրդային կարգերի հաստատումից հետո զբաղեցրել է բարձր պաշտոններ։ 1923-1928 թվականներին եղել է Էջմիածնի գավառի Ապարանի գավառամասի գործադիր կոմիտեի նախագահ, 1928-1930 թվականներին՝ Էջմիածնի գավառի գործադիր կոմիտեի նախագահ։ 1931-1943 թվականներին աշխատել է արտադրությունում, եղել է Երևանի կաուչուկի գործարանի տնօրենի տնտեսական գծով տեղակալ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]