Տրամվայը Թբիլիսիում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրամվայ Թբիլիսիում

Թբիլիսիի տրամվայի համակարգը շահագործվել է 1883-2006 թվականներին Վրաստանի մայրաքաղաքում՝ Թբիլիսիում: 1960-ականներին մի քանի տարվա ընթացքում այն երկարացվել է՝ հասնելով 105 կմ-ի և ունեցել է 14 տարբեր երթուղիներ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրամվայի համակարգը բացվել է 1883 թվականին։ Այն էլեկտրաֆիկացվել է 1904 թվականի հունիսից մինչև 1905 թվականի օգոստոսն ընկած ժամանակահատվածում, իսկ համակարգը, որ սկզբնականորեն հիմնադրվել էր որպես նախագիծ, հովանավորել է քաղաքապետարանը 1915 թվականին։ Սկզբնական ուղին փոխարինվել է 1933-1938 թվականներին ավելի լայն ուղիներով[1], որոնք համապատասխանում էին ԽՍՀՄ-ի պահանջներին։

Հետպատերազմական շրջանում տեղի ունեցան երկարացումներ, ճանապարհների երկարությունը հասավ 105 կիլոմետրի, և օգտագործվեցին ավելի քան 300 տրամվայներ։ Համակարգում RWZ-6 մակնիշի տրամվայներ էին, որ բերվել էին Ռիգայից և KTM-5s-եր՝ բերված Ռուսաստանից: Ինչևէ, 1960-ական թվականներին տրամվայի ուղիները սկսեցին պակասել, և տրամվային փոխարինելու եկավ մետրոն։ Մինչև 2000 թվականը 14-ի փոխարեն սպասարկվում էր 8 երթուղի։ 2005 թվականին միայն մեկ գիծ էր աշխատում, որը մնաց մինչև 2006 թվականը։

2006 թվականի վերջին Թբիլիսիի տրամվայի, ինչպես նաև տրոլեյբուսի գծերի հեռացվեցին։ Իսկ Թբիլիսիի մետրոն, որ բացվեց 1966 թվականին, շարունակում է օգտագործվել։

Համակարգի մնացորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ տրամվայների գծեր այժմ մնացել են իրենց տեղերում։ Տրամվայի սյուներից շատերը ունեն այլընտրանքային օգտագործում. դրանք ծառայում են մոնտաժային աշխատանքներ իրականացվնելու համար։ Պատմական որոշ տրամվայներ օգտագործվում են որպես փողոցային սրճարաններ։

Տրամվայի ապագան Թբիլիսիում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն Թբիլիսիի տրամվայի համակարգը վերականգնելու պլաններ։ Պլանավորվում է նոր գծերի կառուցում ժամանակակից լուսային համակարգով[2][3]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]