Տրակտրիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տրակտրիսի տեսքը

Տրակտրիս (լատ.՝ tractus – ձգված), հարթ տրանսցենդենտ կոր, որն ուղղանկյուն դեկարտյան կոորդինատական համակարգում տրվում է

հավասարումով, որտեղ a-ն հաստատուն է։ А(0,а) կետը տրակտրիսի շրջման կետն է և կոչվում է տրակտրիսի գագաթ։ Տրակտրիսի բնորոշ հատկությունն այն է, որ նրա շոշափողի այն հատվածը, որը գտնվում է շոշափման կետի և Ox, առանցքի միջև, հաստատուն մեծություն է՝ a։ Տրակտրիսը սիմետրիկ է Oy առանցքի նկատմամբ, իսկ Ox; առանցքը նրա ասիմպտոտն է։ Տրակտրիսը ասիմպտոտի շուրջը պտտելիս ստացվող մարմինը կոչվում է պսևդոսֆերա։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 73 CC-BY-SA-icon-80x15.png