Տուստլա-Գուտիերես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուստլա-Գուտիերես
Տեսակlocality of Mexico? և մեծ քաղաք
Երկիր Մեքսիկայի Միացյալ Նահանգներ
ՎարչատարածքTuxtla Gutiérrez?[1]
ԲԾՄ522 մետր[2]
Քարտեզ
Քարտեզ

Տուստլա-Գուտիերես (իսպ.՝ Tuxtla Gutiérrez), քաղաք Մեքսիկայում, Չիապաս նահանգի մայրաքաղաքը, ինչպես նաև համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Բնակչությունը, ըստ 2020 թվականի մարդահամարի տվյալների, 578 830 մարդ էր[3]։

Պատմական փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակավայրը նախաիսպանական շրջանում հիմնադրել է սոկե ժողովրդը, որը այն անվանել են Կոյատոկ, որը կարող է թարգմանվել որպես ճագարի վայր։

1486 թվականին տարածաշրջանը նվաճել են ացտեկները, իսկ բնակավայրը վերանվանվել է Տոչտլան, որը նահուատլերեն լեզվով համարժեք էր սոկեական անվանմանը։

Գաղութացման շրջանում իսպանացիները անունը փոխել են ավելի ընթեռնելի տարբերակով՝ Տուստլայով։

1813 թվականի հոկտեմբերի 29-ին բնակավայրը ստացել է վիլլայի կարգավիճակ, իսկ 1829 թվականի հուլիսի 27-ին նահանգապետ Էմետերիո Պինեդան նրան շնորհել է քաղաքի կարգավիճակ։

1848 թվականի մարտի 31-ին քաղաքի անվանմանը ավելացվել է Խոակին Միգել Գուտիերեսի ազգանունը՝ ի պատիվ քաղաքի բնիկ՝ 1832-1835 թվականներին Չիապասի նահանգապետի։

1892 թվականի օգոստոսի 11-ին քաղաք է դարձել է Չիապաս նահանգի մայրաքաղաքը։

1910 թվականին քաղաքում բացվել է հանրային գրադարան։

1965 թվականի հուլիսի 24-ին Սուրբ Մարկոսի ծխական կենտրոնը հիմնադրել է Տուսթլա Գուտիերեսի թեմը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  2. Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
  3. «INEGI. Перепись населения Мексики 2020 года» (իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 27-ին.
  4. «Энциклопедия о муниципалитетах Мексики. Тустла-Гутьеррес» (իսպաներեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ մարտի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տուստլա-Գուտիերես» հոդվածին։