Jump to content

Տուն Թխկենու փողոցում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տուն Թխկենու փողոցում
անգլ.՝ The House on Maple Street
ՀեղինակՍթիվեն Քինգ
Տեսակգրական ստեղծագործություն
Ժանրֆանտաստիկա
Բնօրինակ լեզուամերիկյան անգլերեն
Ստեղծման տարեթիվ1993
Երկիր ԱՄՆ
Հրատարակված էԳիշերային մղձավանջներ և ֆանտաստիկ տեսիլքներ
Հրատարակման տարեթիվսեպտեմբերի 8, 1994

«Տուն Թխկենու փողոցում» կամ «Տուն Մեյլ-Սթրիտում» (անգլ.՝ The House on Maple Street), Սթիվեն Քինգի ֆանտաստիկ պատմությունը, հրատարակվել է 1993 թվականին «Գիշերային մղձավանջներ և երևակայական տեսիլքներ» (անգլ.՝ Nightmares & Dreamscapes) հեղինակային ժողովածուում։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինգը անվանում է պատմվածքը, այն երկուսից մեկը, որոնք գրել է ինքը, լինելով իր տեսած նկարների ազդեցության տակ։ «Տուն Թխկենու փողոցում» ժողովածուն գրելու համար նրան ոգեշնչեց Քրիս վան Օլսբուրգի «սև ու սպիտակ» նկարը[1]։ Այդ նկարը ավելացված է օրիգինալ ժողովածուում, որպես պատմվածքի պատկերազարդում։

Հրատարակություն և թարգմանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին Բ. Լյուբարցևը ժողովածուն թարգմանեց ռուսերեն՝ նրան տալով «Տուն Մեյլ-Սթրիտում» անվանումը։ Այն հրատարակվել է «Խրոնոս» հրատարակչությունում, «Մղձավանջ և երևակայություն» ժողովածուում։ Այդ ժողովածուն, որն ամբողջությամբ թարգմանել է Բ. Լյուբարցևը, չի հանդիսանում է Nightmares & Dreamscapes հեղինակային ժողովածուի ամբողջ թարգմանությունը։ Այդտեղ չէին ներառվել «Խրոնոսում» տպագրված «Բաթսոնի գործը» («Բժիշկ Ուոթսոնի հետաքննությունը» անվանումով) և «Գլուխը ներգև» («Ներգև գլուխը» անվանումով) պատմվածքները, բայց ներառվեց Սթիվեն Քինգի «Առասպել, համոզմունք, հավատ և „Ուզում ես հավատա, չէ մի հավատա“» հոդվածը և նրա պատմությունների մասին ծանոթագրությունները[2]։ Նույն թվականին «Տուն Մեյլ-Սթրիտում»-ը թարգմանվեց Ի. Պոչիտատելինի կողմից և «Միր» հրատարակչությունը հրատարակեց այն[3]։ 2000 թվականին Ն. Վ. Ռեյնը այն թարգմանեց, որպես «Տուն Թխկենու փողոցում»։ Այդ տարբերակով մի քանի անգամ հրատարակվել է ԱՍՏ հրատարակչության կողմից[4]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինդիանայի Թիթուսվիլ քաղաքում ապրում է Բրեդբերի ընտանիքը (անգլ.՝ Bradbury). մայրը, առաջին ամուսնությունից մնացած չորս երեխաները (նրանց հայրը մահացել էր) և նրանց խորթ հայրը՝ պատմության ուսուցիչ Լյուիս Էվանսը։ Երեխաները խնդիր ունեին խորթ հոր հետ. նրանք կարծում էին, որ նա շատ դաժան է վարվում իրենց մոր հետ, որը խճճված էր և տառապում է միգրենով։ Մի անգամ երեխաները հայտնաբերում են, որ նրանց տանը պատի տախտակի հետևում գտնվում է մետաղական մակերևույթ, որը ժամանակի ընթացքում մեծանում է։ Շուտով ավագ տղա՝ Թրենտը սկսեց հասկանալ, թե ինչ կարող է դա լինել։ Մի օր նրանց տանը խնջույքի ժամանակ մայրը հյուրերի մոտ կորցնում է գիտակցությունը։ Այդ ժամանակ խորթ հայրը ցույց տվեց իր վատ կողմը, խեղճ կնոջն օգնելու փոխարեն, կատաղել էր, քանի որ կինը և երեխաները (որոնք օգնության էին հասել մորը) «խայտառակել են» նրան։ Երեխաները մտածում էին, որ եթե այդպես շարունակվի խորթ հայրը մահվան կհասցնի իրենց մորը, և որ պետք է նրանից ազատվել։

Հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թրենտ Բրեդբերի՝ ավագ եղբայր, տասնչորս տարեկան, խելացի երեխա
  • Լորի Բրեդբերի մականունով Կիլկա՝ նրա քույրը, տասնմեկ տարեկան
  • Բրայան Բրեդբերի՝ նրանց յոթ տարեկան եղբայրը
  • Մելիսա Բրեդբերի՝ հինգամյա կրտսեր քույրը
  • Լյուիս Էվանս, որը ցանկանում է, որ իրեն անվանեն պապա Լյու՝ նրանց խորթ հայրը, պատմության դասախոս քոլեջում, տհաճ և օտար կարեկցության մարդ
  • Քեթրին Էվանս ՝ նրա կինը, լուռ, խճճված, միգրենայով տառապող կին

Աուդիոգիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի հունիսին Simon & Schuster Audio ընկերությունը թողարկել է The House on Maple Street and Other Stories աուդիոգիրքը, որտեղ ներառվել են Քինգի չորս ստեղծագործությունները։ «Տուն Թխկենու փողոցում»-ի տեքստը կարդում է Քինգի կինը՝ Թաբիթա Քինգը (անգլ.՝ Tabitha King)[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Об истории создания на сайте «Стивен Кинг.ру — Творчество Стивена Кинга»
  2. Страничка издания «Кошмары и фантазии» на сайте «Лаборатория фантастики»
  3. «Список выходных данных рассказа с сайта «Библиографии»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 3-ին.
  4. Кинг С. Крауч-Энд: [повести и рассказы: пер. с англ.]/Стивен Кинг. — М.: АСТ, 2005. — 317 [3] с. ISBN 5-17-010748-X
  5. Страничка аудиокниги на официальном сайте Стивена Кинга

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]