Տուլեի ծառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Քարտեզ
Քարտեզ

Տուլեի ծառ (իսպ.՝ Árbol del Tule, науат. ahuehuete — «ջրից ելած ծերունի»), մեքսիկական տոքսոդիում (Taxodium huegelii, syn. Taxodium mucronatum) տեսակի ծառ, որն աճում է Մեքսիկայի Օահակա նահանգի Սանտա Մարիա դել Տուլե (Santa María del Tule) քաղաքի եկեղեցուն առընթեր հրապարակում։ 2001 թվականին հռչակվել է որպես աշխարհի ամենահաստաբուն ծառ[1]. Հենց այդ տարում էլ ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում[2] (2013 թվականին հանվել է այդ ցանկից)։

2005 թվականին նրա բունը ըստ չափումների ունեցել է շուրջ 36,2 մետր (119 ոտնաչափ) շրջագիծ և 11,62 մետր(38,1 ոտնաչափ) տրամագիծ[3] (1982 թվականին իրականացված չափումների համեմատ որոշ աճ է գրանցվել)։ Ծառի բարձրությունը ընդունված է համարել 35,4 մետր (116 ոտնաչափ)[4]։

Սկզբնապես ենթադրվել է, որ ծառի հաստ բունը ձևավորվել է միահյուսված մի քանի ծառերի բներից, սակայն ԴՆԹ թեստերի արդյունքները հանգեցրել են այն համոզման, որ դա մեկ ծառ է[5]։ Այդուհանդերձ՝ մի քանի ծառաբների միաձուլման վարկածը լիովին չի բացառվել[6]։ Ծառի տարիքը, ըստ տարբեր գնահատումների, 1200-ից 3000 տարի է, իսկ վարկածներից մեկի համաձայն՝ մոտավորապես 6000 տարի[7]։ Առավել հաճախ հիշատակվում է 1433—ից 1600-ի միջակայքը[8]։ Սապոտեկյան մի ավանդազրույցի համաձայն՝ այդ ծառը մոտավորապես 1400 տարի առաջ տնկել է քամու դիցի քուրմ Էխեկատլը։ 1990 թվականին վարկած է առաջ քաշվել, որ ծառն աստիճանաբար մեռնում է ջրի պակասի, շրջակա միջավայրի աղտոտվածության պատճառով[9]։

Մեքսիկայի կառավարությունը Տուլեի ծառը հռչակել է բնության հուշարձան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Gymnosperm Database: Sequoiadendron giganteum Արխիվացված 2010-09-24 Wayback Machine
  2. «The Ahuehuete Tree of Santa María del Tule - UNESCO World Heritage Centre». UNESCO. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 18-ին.
  3. Gymnosperm Database: Taxodium mucronatum Արխիվացված 2008-10-09 Wayback Machine
  4. Mitchell, A. (1983). Trees in Mexico. Int. Dendrol. Soc. Yearbook 1983: 88-95.
  5. Dorado, O., Avila, G., Arias, D. M., Ramirez, R., Salinas, D., & Valladares, G. (1996). The arbol del Tule (Taxodium mucronatum Ten.) is a single genetic individual. Madroño 43 (4): 445—452.
  6. Debreczy, Zsolt; István Rácz El Arbol del Tule: The Ancient Giant of Oaxaca (und) // Arnoldia. — Arnold Arboretum of Harvard University, 1997-1998. — Т. 57. — № 4. — С. 3—11. Архивировано из первоисточника 1 Օգոստոսի 2010.
  7. Pakenham, T. (2002). Remarkable trees of the world. Weidenfeld & Nicolson.
  8. Conzatti, C. (1921). Monograph on the Tree of Santa Maria del Tule, tr. Ralph Summers. Mexico: Imprenta Mundial (cited by Debreczy & Racz 1998).
  9. «The Press-Courier — Google News Archive Search». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 3-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Gordon Mackenthun: Rätsel um den dicksten Baum. In: TASPO, BaumZeitung, 47. Jahrgang, Ausgabe 3, 2013, S. 29–32.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիիքպահեստ