Տուատկալ
Mari cuisine? | |
---|---|
Տեսակ | Խոհանոց (ավանդույթներ) |
Հիմնական | Կաթնաշոռ, S. tuberosum, Կանեփ, R. idaeus, հաղարջենի և մորի |
Տուատկալ (մար.՝ пӧремеч, լեռնային մար.՝ туаткал), մարիների ազգային ուտեստ[1], լոռաբլիթի տեսակ։ Կոչվում է պերեմեչ, նաև շանգա։ Կախված միջուկի տեսակից՝ առանձնացնում են մի քանի տեսակներ։
Բաղադրատումս
[խմբագրել | խմբագրել կոդը]Տուատկալի համար հիմք կարող է ծառայել ինչպես անթթխմոր, այնպես էլ թթխմորով խմորը։ Սկզբում այն թաթախում են ալյուրի մեջ, այնուհետև գրտնակում, մինչև ստացվի մինչև 1 սմ հաստությամբ և տապակի չափի լայնությամբ բլիթ։ Պատրաստի հիմքի վրա գդալով լցնում են միջուկի շերտը, հարթեցնում լայն դանակով, տուատկալի եզրերը ներսից փաթաթում են միջուկի վրա և նորից հարթեցնում, իսկ հետո տուտակալի վրա քսում են (կաթնաշոռով և կարտոֆիլով) հարած ձու։ Կանեփով տուատկալի համար դրա մանրացված սերմերը խառնվում են կարտոֆիլի պյուրեի հետ։ Տախտակից տուատկալը դրվում է յուղ քսած տապակի մեջ և թխվում (վառելափայտով և ածուխով)։ Թխելիս կաթնաշոռով և կարտոֆիլով տուատկալը, որի վրա հարած ձու են քսում, կարմրում է։ Տուատկալը ուտում են կաթով կամ սերուցքով։ Կաթնաշոռով տուատկալը կարելի է ուտել նաև կաթով կամ սերուցքով։ Սովորաբար պատրաստվում է ծնողներին նվիրված օրերին։
Պերեմյաչի տեսակները
[խմբագրել | խմբագրել կոդը]- Տոռիկ պերեմյեչ (մար.՝ Торык пӧремеч, լեռնային մար.՝ Тывыртыш туаткал)՝ կաթնաշոռով
- Պարենգե պերեմեչ (մար.՝ Пареҥге пӧремеч, լեռնային մար.՝ Тури туаткал)՝ կարտոֆիլով
- Նոշմո պերեմեչ (մար.՝ Нӧшмӧ пӧремеч, լեռնային մար.՝ Нӱшмӱ туаткал)՝ կանեփով
- Էնիժ պերեմեչը (մար.՝ Эҥыж пӧремеч, լեռնային մար.՝ Ӹнгыж туаткал)՝ ազնվամորով
- Շոպտիր պերեմեչ (մար.՝ Шоптыр пӧремеч, լեռնային մար.՝ Шаптыр туаткал)՝ հաղարջով
- Սնեգե պերեմեչ (մար.՝ Снеге пӧремеч, լեռնային մար.՝ Изимӧр туаткал)՝ ելակով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Юадаров К. Марийская крестьянская кухня.— Йошкар-Ола, 2009.— С.10