Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն
Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն անգլ.՝ Toronto Centre for the Arts | |
---|---|
![]() | |
Տեսակ | երաժշտական |
Այլ անվանում | Նորտ Յորքի կատարողական արվեստի կենտրոն |
Երկիր | Կանադա |
Տեղագրություն | Տորոնտո |
Հասցե | Յանգ սթրիթ 5040, M2N 6R8 |
Սեփականատեր | Տորոնտոյի քաղաքապետարան |
Հիմնադրված է | 1993, հոկտեմբերի 16 |
Բացված | հոկտեմբերի 16, 1993 |
Ճարտարապետ | Էբերհարդ Զիդլեր |
Վերանորոգվել է | 2014-2016 |
![]() | |
![]() | |
Պաշտոնական կայք |
Տորոնտոյի գեղարվեստի կենտրոն (անգլ.՝ The Toronto Centre for the Arts, նախկինում հայտնի է որպես Կատարողական արվեստի Ֆորդ կենտրոն), կատարողական արվեստի կենտրոն Կանադայի Օնտարիո նահանգի Տորոնտո քաղաքի Նորտ Յորք շրջանում։ Բացվել է 1993 թվականին` որպես Նորտ Յորքի կատարողական արվեստի կենտրոն։ Կառույցի ճարտարապետն է Էբերհարդ Զիդլերը։
Կառույցը ստեղծվել է երաժշտական, թատերական ներկայացումների և այլ կատարողական արվեստների համար։ Բացման ժամանակ Նորտ Յորքը կենտրոնի ղեկավարումը հանձնել է Լիվենտ թատերական արտադրության ընկերությանը, որը կառույցի անվանական իրավունքները 1994 թվականին հանձնել է Կանադայի Ford Motor ընկերությանը։ Ի սկզբանե կառույցում եղել է երեք բեմ` Գլխավոր բեմն ունեցել է 1727 նստատեղ, Ջորջ Ուեսթոն փորձերի սրահը` 1036 և բազմաբնույթ թատերական ստուդիան՝ 200 նստատեղ։ Երբ 1998 թվականին Լիվենտը սնանկ է ճանաչվել, հաստատության վերահսկողությունը ստանձնել է Տորոնտոյի քաղաքապետարանը [1]։
Գլխավոր թատրոնում 2008 թվականի օգոստոսից մինչև 2010 թվականի օգոստոս ընթացել է «Դանկապ կանադական արտադրության» «Ջերսի տղաները» մյուզիքլը, որին 1995 թվականին նախորդել էր կոմպոզիտոր Էնդրյու Լլոյդ Ուեբերի «Սանսեթ բուլվար» մյուզիքլը և 1993 թվականին Բրոդվեյ թատրոնից «Թատերական նավակ» մյուզիքլը[2]։ «Դանկապ արտադրության» հետ համագործակցության ավարտից հետո կենտրոնը դժվարանում էր գտնել հիմնական վարձակալներ, և 2014-2016 թվականներին սկսել է վերանորոգումների շարք, որից հետո գլխավոր բեմը բաժանվել է երկու փոքր թատրոնների։ Բեմի տեղում և հետնաբեմում կառուցվել է Գրինվին թատրոնը` 296 նստատեղով, իսկ մնացածը` նախկին դահլիճը դարձել է 576 տեղանոց Լիրիկական թատրոնը։ Վերջինս հագեցած է լուսադիոդային լուսավորությամբ ձայնային վահանակներով, որոնք կարող են ինքնաբերաբար փոխել գույնը[3][4]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Haskell Richard (December 15, 2013)։ Toronto Centre for the Arts։ The Canadian Encyclopedia
- ↑ Knelman Martin (December 13, 2013)։ «North York’s theatrical delusion sinks for good»։ Վերցված է 2017-08-05
- ↑ Williams Patricia (October 24, 2016)։ «Staging the newly renovated Toronto Centre for the Arts»։ Daily Commercial News
- ↑ «Splitting the Stage: The Mainstage Theatre Becomes Two»։ ArtsBuild Ontario։ July 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Toronto Centre for the Arts official website Archived 2017-09-19 at the Wayback Machine.