Տոնի Շունիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Տոնի Շունիչ
բոս․՝ Toni Šunjić
Toni Šunjić 2017 (cropped).jpg
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Bosnia and Herzegovina.svg Բոսնիա և Հերցեգովինա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 15, 1988(1988-12-15)[1][2][3][…] (31 տարեկան)
Ծննդավայր Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն
Հասակ 193 սանտիմետր
Քաշ 80 կիլոգրամ
Դիրք պաշտպան
Պատանեկան կարիերա
1998-2008 Բոսնիա և Հերցեգովինա Զրինսկի
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2008—2012 Բոսնիա և Հերցեգովինա Զրինսկի 82 (3)
2010—2011 Կաղապար:АрендаԲելգիա Կորտրեյք 13 (0)
2012—2014 Ուկրաինա Զարյա (Լուգանսկ) 63 (0)
2014—2015 Ռուսաստան Կուբան 28 (1)
2015—2017 Գերմանիա Շտուտգարտ 29 (3)
2017  Իտալիա Պալերմո 7 (0)
2017—2020 Ռուսաստան Դինամո (Մոսկվա) 77 (5)
2020— Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Բեյցզին Գոան
Ազգային հավաքական
2008—2010 Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա (մինչև 21) 10 (1)
2012— Բոսնիա և Հերցեգովինա Բոսնիա և Հերցեգովինա 40 (1)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 15.09.2020:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 6.9.2018

Տոնի Շունիչ (բոս․՝ Toni Šunjić, դեկտեմբերի 15, 1988(1988-12-15)[1][2][3][…], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն), բոսնիացի և խորվաթ ֆուտբոլիստ, չինական «Բեյցզին Գոան» ակումբի և Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի պաշտպան։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

«Կուբանի» կազմում

Սկսել է ֆուտբոլով զբաղվել 10 տարեկանում։ Այն ժամանակ նրա առաջին ակումբը դարձել է «Զրինսկին» Մոստար քաղաքից[4]։ 2008 թվականին տեղափոխվել է հիմնական թիմ, որի կազմում խաղացել է մինչև 2012 թվականը։ 2011/12 մրցաշրջանում հանդես է եկել բելգիական «Կորտրեյք» ակումբում նույնանուն քաղաքից, որտեղ խաղացել է վարավճարով։ Բոսնիական ակումբի կազմում ֆուտբոլիստը մասնակցել է 70 հանդիպման և խփել մեկ գոլ։ Իսկ Բելգիայում նա հասցրել է մասնակցել 15 հանդիպման։

2012 թվականի ձմռանը մասնակցել է դիտումների Լուգանսկի «Զարյա» ակումբում, որի հետ էլ պայմանագիր է կնքել[5]։ Զարյայի կազմում գրեթե անմիջապես դարձել է հիմնական կազմի խաղացող։ Ուկրաինայի առաջնությունում նորամուտը նշել է 2012 թվականի մարտի 3-ին Լվովի «Կարպատների» դեմ տնային խաղում (5:1)[6]։

2014 թվականի հուլիսի 9-ին Տոնի Շունիչը պայմանագիր է կնքել ռուսական «Կուբանի» հետ[7]։

2015 թվականի օգոստոսի վերջին երեք տարվա պայմանագիր է կնքել գերմանական «Շտուտգարտ» ակումբի հետ[8]։ 2017 թվականի գարնանը վարձավճարով հանդես է եկել իտալական «Պալերմոյում»։

2017 թվականի հունիսին պայմանագիր է կնքել Մոսկվայի «Դինամոյի» հետ[9]։

2020 թվականի օգոստոսի 26-ին Մոսկվայի «Զենիթի» դեմ խաղում խփել է միակ գոլը (1:0)։

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երիտասարդական մակարդակում հանդես է եկել Բոսնիա և Հերցեգովինայի երիտասարդական հավաքականում, որի կազմում անցկացրել է 10 հանդիպում և խփել 1 գոլ։

2012 թվականի ամռանը հրավիրվել է Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքական[10]։ 2012 թվականի օգոստոսի 15-ին Ուելսի հավաքականի հետ ընկերական խաղում նորամուտը նշել է ազգային հավաքականում, որտեղ հանդիպման 71-րդ րոպեին փոխարինել է Բորիս Պանջային: Խաղն ավարտվել է 0։2 հաշվով՝ հօգուտ բոսնիական թիմի[11]։ Պաշտոնական հանդիպումներում նորամուտը նշել է Լիխտենշտայնի հավաքականի դեմ՝ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում: Խաղադաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և խաղացել 90 րոպե։ Այդ խաղում Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը հաղթել է 1:8 հաշվով[12]։

2014 թվականի մայիսի սկզբին Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի գլխավոր մարզիչ Սաֆետ Սուշիչը Շունիչին նշել է այն ֆուտբոլիստների թվում, որոնք պետք է մասնակցեին Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնությանը[13]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զրինսկի»
  • Բոսնիա և Հերցեգովինայի առաջնություն – 2008/09
«Կուբան»
  • Ռուսաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 2014/15

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://fbref.com/en/players/a79c321f/(բազմ․)
  3. 3,0 3,1 https://bdfa.com.ar/jugadores-61280.html (իսպ.)
  4. «Шунич: «При такой поддержке нельзя показывать плохой игры»» (ռուսերեն)։ zarya.lg.ua։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2012-07-13 
  5. ««Заря» представила новичков. ФОТО» (ռուսերեն)։ zarya.lg.ua։ Արխիվացված է օրիգինալից 2014-08-12-ին։ Վերցված է 2012-07-13 
  6. «Заря — Карпаты 5:1» (ռուսերեն)։ Football.ua։ Արխիվացված է օրիգինալից 2012-07-04-ին։ Վերցված է 2012-07-13 
  7. «Футболист сборной Боснии и Герцеговины Тони Шуньич стал игроком «Кубани»»։ ИТАР-ТАСС 
  8. Ярослав Марьянко. (2015-08-27)։ «Экс-защитник «Зари» Шуньич подписал 3-летний контракт со «Штутгартом»»։ ua.tribuna.com 
  9. «Защитник Тони Шунич перешел из „Штутгарта“ в московский ФК „Динамо“»
  10. «Тони Шунич вызван в сборную!» (ռուսերեն)։ zarya.lg.ua։ Արխիվացված է օրիգինալից 2013-09-25-ին։ Վերցված է 2012-08-02 
  11. «Уэльс - Босния и Герцеговина» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-17-ին։ Վերցված է 2012-08-18 
  12. «Лихтенштейн - Босния и Герцеговина» (ռուսերեն)։ Чемпионат.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-09-09-ին։ Վերցված է 2012-09-08 
  13. «Защитник луганской «Зари» поедет на ЧМ-2014» (ռուսերեն)։ Сегодня 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]