Տոնապետ Լյուլեճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տոնապետ Լյուլեճյան
Ծնվել է1875
ԾննդավայրԽարբերդ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել է1917
Մասնագիտությունուսուցիչ, հրապարակախոս և թարգմանիչ
ԿրթությունԵյլի համալսարան և Կոռնելի համալսարան

Տոնապետ Լյուլեճյան (1875, Խարբերդ, Օսմանյան կայսրություն - 1917), մանկավարժ, հրապարակախոս։

Տոնապետ Լյուլճենյանը ծնվել է 1875 թվականին Խարբերդում։ Նախնական կրթությունը ստացել է Խարբերդում, հետագայում տեղափոխվել է Եփրատ և սովորել տեղի քոլեջում։ 1991 թվականին տեղափոխվել է ԱՄՆ սովորել Եյլի և Կոռնելի համալսարաններում։ 1912 թվականին վերադարձել է Խարբերդ և աշխատանքի անցել Եփրատի քոլեջում որպես պրոֆեսոր։ Եղեռնի օրերին ձերբակալվել է, ենթարկվել աննկարագրելի տանջանքների, մի կերպ հասել Կարին, որտեղ մահացել է ռուսական հիվանդանոցում։

Աշխատակցել է «Արևելյան մամուլում», «Մանզումեի էֆքայր», «Կոչնակ» և այլ պարբերակնների, իր ստորագրությամբ կամ Բագրատ ծածկանունով։ Թարգմանել է Լոնգաֆելլոյի «Իջանջելին»։ 1955 թվականին Ֆրեզնոյում հրատարակվել է նրա գրական երկերը պարունակող «Հասկաքաղ գրական վաստակին» գիրքը, որը բաղկացած է 691 էջից։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եղեռնազոհ գրողներ» հանրագիտական անթոլոգիա, Անտարես-2015