Տոմսկի պատմության թանգարան
Տոմսկի պատմության թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | Ռուսաստան |
Տեղագրություն | Տոմսկ |
Հիմնադրվել է | հուլիսի 16, 1997 |
Կայք | tomsk-story.ru |
Տոմսկի պատմության թանգարան, թանգարան, կառուցված 1997 թվականի հուլիսի 16-ին` Տոմսկի քաղաքական վարչության որոշմամբ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմսկի պատմության թանգարանը ստեղծվել է 1997 թվականի հուլիսի 16-ին` Տոմսկ քաղաքի վարչության հրամանով[1]։ Շենքի վերակառուցումը, հավաքածուի ձևավորումը և այլ նախապատրաստական աշխատանքներ ընթացել են 6 տարի։ 2003 թվականի հունիսի 7-ին տոնական մթնոլորտում թանգարանը բաց էր այցելելու համար։ Այցելուների ուշադրությունը դարձավ առաջին ժամանակավոր ցուցահանդես` «Հին Տոմսկի դիմանկարը», իսկ մեկ տարի անց թանգարանում բացվեց մշտական ցուցահանդես` «Տոմսկի առաջին դարը»։
Թանգարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս թանգարանն ունի ցուցանմուշների ծավալուն հավաքածու, մոտ 4206 պահեստային միավոր։ Թանգարանը բաց է ամենօրյա այցելության համար ժամը 10:00-ից մինչև 19:00-ն բացի կիրակիից, մուտքի տոմսի արժեքը տատանվում է 15-ից 105 ռուբլու սահմաններում։
Հուշահամալիր Տոմսկի հիմնադրման վայրում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուշահամալիրը իրենից ներկայացնում է երկաթե կոթող, որը տեղադրված է Տոմսկի հիմնադրման վայրում։ Այն տեղադրվել է 1966 թվականին։
Տոմսկի բերդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տոմսկի բերդը հիմնվել է 1604 թվականին ռուս կայսր Բորիս Գոդունովի հրամանով, մի քանի անգամ վերակառուցվել է և ապամոնտաժվել է XVIII դարում։ 2004 թվականին թանգարանի տարածքում տեղի է ունեցել Տոմսկ ամրոցի Սպասկյան աշտարակի վերակառուցումը, ինչպես նաև տարասյան պատի մի մասը[2]։
Շենք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի շենքը կառուցվել է 1856 թվականին ինժեներ Վ.Կ. Ֆադեեվի նախագծով, նախկինում այդ շենքում էր գտնվում նաև Կիռակի մասնավոր ոստիկանության վարչությունը։
Աշտարակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքում հրդեհային իրավիճակը դիտարկելու համար շենքի հետ միաժամանակ կառուցվել է հրշեջ աշտարակ։ Աշտարակում շուրջօրյա գտնվել են սատինելներ, հրդեհները ազդանշանելու համար օգտագործվում էին կարմիր, կապույտ և սպիտակ ազդանշաններ․ քաղաքի յուրաքանչյուր թաղամասում նշանակվել է ազդանշանների սեփական համադրություն, օրինակ` երեք կարմիր լույսը ազդանշան էին տալիս, որ Ուկրեսենսկի շրջանում հրդեհ է։ Աշտարակը գործել է մինչև XX դարի 60-ական թվականները և ապամոնտաժվել՝ կապված պահակային ծառայության լուծարման հետ։ Թանգարանի բացումից առաջ աշտարակը վերականգնվեց և ներկայումս օգտագործվում է որպես քաղաքում միակ սարքավորված դիտորդական տախտակամած։ 2006 թվականին դիտորդական տախտակամածի վրա հուշարձան է տեղադրվել ի հիշատակ նախկինում գործող պահակային ծառայության, որը բնակիչները հետագայում անվանեցին Աթանասիուս։
Թանգարանի լոգոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի լոգոյում պատկերված է մի առասպելական արարած, որը կոչվում է Դինոտերիա, նրա պատկերը հայտնաբերվել է հնագետ Մարիա Չեռնայայի կողմից Հարության բլրի վրա հայտնաբերված վառարանների հախճասալիկներին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««О Музее» официальный сайт МБУ «Музей истории Томска»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ ЭСБЕ/Тарасы
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт Արխիվացված 2023-12-20 Wayback Machine
- Музей истории Томска на официальном портале МО «Город Томск»(չաշխատող հղում)
- Музей истории Томска сайте http://relax.ngs70.ru
- Музей истории Томска на сайте http://gorod70.ru/ Արխիվացված 2019-10-30 Wayback Machine
- Музей истории Томска на портале http://tomsk.ru/ Արխիվացված 2018-07-03 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տոմսկի պատմության թանգարան» հոդվածին։ |