Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն
Изображение логотипа
Տեսակկազմակերպություն
Երկիր Հայաստան
Հիմնադրված2001
Գլխադասային գրասենյակԵրևան, Հայաստան
Կայքedrc.am

Տնտեսական զարգացման և հետազոտությունների կենտրոն, ոչ առևտրային անկախ, ոչ քաղաքական, հետազոտական կառույց, որի գործունեությունն ուղղված է Հայաստանում սոցիալ-տնտեսական հետազոտություններին, հանրային քաղաքականությունների նախա­գծ­մանը, վելուծությանը և գնահատմանը։ Հիմնադրվել է Երևանում 2001 թվականին։

Կենտրոնի առաքելությունն է նպաստել Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացին որակյալ, անկախ հետազոտությունների և այլընտրանքային տեղեկատվության ապահովման, հանրային քաղաքականությունների և ծրագրերի վերլուծության ու գնահատման, նախագծերի և առաջարկությունների մշակման, զարգացման ծրագրերի նախաձեռնման ու իրականացման միջոցով։

Կենտրոնն իր գործունեությունը ծավալում է ծրագրերի մշակման և իրականացման կամ առանձին ծրագրերին մասնակցության միջոցով։

Գործունեության հիմնական ուղղություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տնտեսական աճ, մասնավոր հատվածի զարգացում և տնտեսական քաղաքականություններ
  • Արդյունավետ կառավարում և ինստիտուցիոնալ, կառուցվածքային զարգացում
  • Մարդկային զարգացում և սոցիալական բարեկեցություն
  • Վերականգնվող էներգետիկա և կայուն զարգացում
  • Տարածաշրջանային համագործակցություն և ինտեգրում

Գործընկերներ և դոնորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասիական զարգացման բանկ (ADB)
  • ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (USAID)
  • Գերմանիայի Միջազգային համագործակցություն գործակալություն (GIZ)[1]
  • Եվրոպական Միություն և, կամ Եվրոպական հանձնաժողով (EC)
  • Եվրոպական ներդրումային բանկ (EIB)
  • Հազարամյակի մարտահրավերներ կորպորացիա (MCC)
  • Համաշխարհային բանկ (WB)
  • ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (UNDP)
  • ՄԱԿ-ի Կանանց խորհուրդ (UNIFEM)
  • ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիր (WFP)
  • Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալություն (DFID)
  • Նովիբ-Նիդերլանդներ (Novib)
  • Օքսֆամ (Oxfam GB)[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Հայաստանի տնտեսական զեկույց 2016»-ը նվիրված է երկրում սիրիահայերի տնտեսական ինտեգրմանը». armenpress.am. Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.
  2. «Մարդիկ քիչ են վստահում ու դիմում պոլիկլինիկաներ. հետազոտություն». www.panorama.am (անգլերեն). Վերցված է 2018 թ․ փետրվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]