Տնավարության և խոհարարության դպրոցի շենք (Դոնի Ռոստով)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնավարության և խոհարարության դպրոցի շենք
Տեսակշենք
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԴոնի Ռոստով
Ճարտարապետական ոճէկլեկտիզմ և էկլեկտիկ ճարտարապետություն
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի մարզային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Տնավարության և խոհարարության դպրոցի շենքը (ռուս.՝ Здание школы домоводства и кулинарии) գտնվում է ՌԴ Դոնի Ռոստով քաղաքի Սեմաշկոյի և Դումսկի նրբանցքների անկյունում։ Կառուցվել է 1901 թվականին՝ ռոստովցի ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով[1]։ Շենքն ունի մշակութային ժառանգության տարածաշրջանային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դպրոցի շենքը XX դարի սկզբին

1898 թվականին ռոստովցի վաճառական և «սպիրտի-օղու արքա» Նիկոլայ Իլյիչ Տոկարևը իր միջոցներով բացել է խոհարարական արվեստի և տնավարության գործնական դպրոց։ Սկզբնական շրջանում այն գործել է Տոկարևի կանանց ուսումնարանի շենքի երկրորդ հարկում[3]։ 1901 թվականին Տոկարևի միջոցներով և ճարտարապետ Գրիգորի Վասիլևի նախագծով դպրոցի համար կառուցվեց նոր շենք Նիլոլաևսկի նրբանցքում (այժմ` Սեմաշկոյի նրբանցք)։ Այս շենքը վաճառականը նվիրաբերեց քաղաքին[4]։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո շենքում տեղակայվեց ճաշարան։ 1990-ական թվականներին շենքը սեփականաշնորհվեց, և այնտեղ բացվեց «Թերեզա» սրճարանը[3]։ 2009 թվականին շենքը ձեռք է բերել «Ginza Project» հոլդինգը և այնտեղ բացել «Մշակույթի պուրակ» ռեստորան-ակումբը[5]։ Նոր սեփականատերը փոխել է շենքի օրիգինալ գույները` տալով մոխրագույն երանգներ[3]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարմիր աղյուսից ճակատով երկհարկանի շենքը կառուցված է էկլեկտիզմի ոգով. նրա ձևավորման մեջ համատեղվում են տարբեր ճարտարապետական ոճերի տարրեր։ Շենքի մետաղյա տանիքը բնորոշ է մոդեռնին։ Լուսամուտատեղերը ելուստավորումներով և կողպեքային քարերով ձևավորելը կլասիցիզմի բնութագիր է։ Մայոլիկային ներդիրները փոխառնված են հին ռուսական ճարտարապետությունից[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Любовь Феоктистовна Волошинова. «Городской архитектор начала XX века — Григорий Николаевич Васильев». Донской временник. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  2. «Ростов-на-Дону (объекты культурного наследия регионального значения)». Официальный портал Правительства Ростовской области. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 23-ին.
  3. 3,0 3,1 3,2 «Здание Школы домоводства и кулинарии». voopiik-don.ru. 2012 թ․ օգոստոսի 1. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.
  4. 4,0 4,1 Кукушин B. C. Эклектика // История архитектуры Нижнего Дона и Приазовья. — Ростов-на-Дону: ГинГО, 1995. — 275 с. — ISBN 5-88616-027-2
  5. «О ресторане Park Культуры». ginzaproject.ru. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 28-ին. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 23-ին.