Տղաները (հեռուստասերիալ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տղաները
The Boys
Изображение логотипа
ԺանրՖանտաստիկա, սև հումոր, սուպերհերոսների մասին
ՍտեղծողԷրիկ Կրիպկե
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՀիմքՏղաները կոմիքս
Լեզուանգլերեն
ՌեժիսորԷրիկ Կրիպկե
Գլխավոր
դերերում

Կարլ Ուրբան Ջոք Քուեյդ Էնթոնի Սթար Էրին Մորիարտի Դոմինիկ ՄաքԷլիգոթ Ջեսսի Թ․ Աշեր Լազ Ալոնսո Չեյս Կրոուֆորդ Թոմեր Կապոն Քարեն Ֆիկուհարա Նաթան Միտչել Էլիզաբեթ Շու Քոլբի Մինիֆի Այա Քեշ Քլաուդիա Դումիթ

Ջենսեն Էկլզ
ՊրոդյուսերՀարլի Գորենսթեյն
Գործադիր պրոդյուսերԷրիկ Կրիպկե
ՍցենարիստԷրիկ Կրիպկե
ՕպերատորՋեֆֆ Կարտեր
ԵրաժշտությունՔրիստոֆեր Լեններց
Պատմվածքի վայրՏորոնտո
Նկարահանման վայրՏորոնտո
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ24
Էկրաններին էհուլիսի 26, 2019-ից
ՀեռուստաալիքAmazon Prime Video
Ընկերություն

Sony Pictures Television Amazon Studios Kripke Enterprises Point Grey Pictures Original Film Kickstart Entertainment

KFL Nightsky Productions
ԴիստրիբյուտորPrime Video
Պարգևներ
ԱռաջադրումHollywood Critics Association TV Award?[6], Golden Reel Awards?[7], MTV կինոմրցանակ լավագույն կռվի համար[7], MTV կինոմրցանակ լավագույն չարագործին[7], MTV Movie Award լավագույն հերոսին[7], 73rd Primetime Creative Arts Emmy Awards?[8], Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական սերիալի համար[8], Էմմի մրցանակ լավագույն դրամատիկական հեռուստասերիալի սցենարի համար[8], Սատուրն մրցանակ[2], ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[9], Ամերիկայի սցենարիստների համքարության մրցանակ[10], Ժողովրդի ընրտություն պարգև[11], Սատուրն մրցանակ[3], Critics' Choice Movie Award for Best Actor?[12], Golden Trailer Awards?[13], ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ[14] և Visual Effects Society Awards?[15][16]
ԿապակցվածThe Boys Presents: Diabolical? և Gen V?
Պաշտոնական կայքէջ

«Տղաները» (անգլ.՝ The Boys ամերիկյան սուպերհերոսների վեբ-սերիալ է, որը ստեղծվել է Էրիկ Կրիպկեի կողմից Amazon Prime Video հոսքային հարթակի համար։ Գարթ Էնիսի և Դարիկ Ռոբերթսոնի[en] համանուն կոմիքսների հիման վրա, որը տարբեր ժամանակներում հրատարակվել է DC Comics-ի և Dynamite Entertainment -ի[en] կողմից։ Սերիալը մի խումբ վրիժառուների մասին է, ովքեր կռվում են սուպերհերոսների դեմ, որոնք չարաշահում են իրենց գերբնական հնարավորությունները։ Կառլ Ուրբանը, Ջեք Քուեյդը, Լազ Ալոնսոն, Թոմեր Կապոնը և Քերեն Ֆուկուհարան խաղում են The Boys-ի վրիժառու հերոսների դերում, իսկ Էնթոնի Սթարը, Էրին Մորիարտին, Դոմինիկ ՄաքԷլլիգոթը, Չեյս Քրոուֆորդը, Ջեսի Թ. Աշերը և Նաթան Միտչելը[en] մարմնավորում են Vought International կորպորացիայի «The Seven» էլիտար խմբի սուպերհերոսներին, որոնց վեհ տեսքի հետևում թաքնված են չարագործներ, մոլագարներ, հոգեպատներ, որոնք հակված են գաղտնի սարսափելի արարքներ կատարել՝ առանց որևէ պատասխանատվություն կրելու։

Առաջին սեզոնը թողարկվել է 2019 թվականի հուլիսի 26-ին։ Դեռ երկրորդ սեզոնի պրեմիերայից առաջ, որոշում կայացվեց սերիալը երկարաձգել երրորդ սեզոն, որի պրեմիերան տեղի ունեցավ 2022 թվականի հունիսի 3-ին։ 2022 թվականի հունիսին հայտարարվեց որ չորրորդ սեզոն են նախատոեսում։ Սերիալը քննադատների գնահատանքին արժանացավ սցենարի, սյուժեի, հումորի և դերասանական խաղի համար, հատկապես Ուրբանի և Սթարի։ Երկու սփին-օֆ է պատվիրվել 2020 թվականի սեպտեմբերին և 2021 թվականի դեկտեմբերին։ 2022 թվականի մարտի 4- ին տեղի ունեցավ դրանցից առաջինի պրեմիերան՝ « Տղաները ներկայացնում են․ Սատանայական», իսկ 2023 թվականին թողարկվեց «Վի Սերունդ» հեռուստաաերիալը։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալի գործողությունները տեղի են ունենում մի իրականությունում, որտեղ գերբնական հնարավորություններով օժտված մարդիկ համաշխարհային հայտնիներ են և աշխատում են ազդեցիկ «Vought International» կորպորացիայի համար, որը հսկայական շահույթ է ստանում նրանց շահագործումից։ Սակայն հերոսական դերերից դուրս կերպարների մեծ մասն առանձնանում է ամբարտավան պահվածքով և չարաշահում է անպատժելի լինելու փաստը։ Սերիալը պատմում է երկու հակադիր խմբերի մասին՝ «Յոթ»-ի, «Vought»-ի էլիտար թիմի, և «Տղաների» ջոկատի՝ վրիժառուների, ովքեր ցանկանում են բացահայտել կորպորացիայի և սուպերհերոսների մութ գործերը։

Տղաներին առաջնորդում է Ուիլյամ «Մսագործը» Բուտչերը, ով արհամարհում է գերբնական հնարավորություն ունեցող բոլոր մարդկանց, իսկ Յոթի առաջնորդը եսասեր և անհավասարակշիռ Հոմլենդերն է (Հայրենիք)։ Սերիալի սկզբում Հյուի Քեմփբելը միանում է Տղաներին այն բանից հետո, երբ նրա ընկերուհին սպանվում է մեծ արագությամբ սլացող «Յոթ»-ի անդամներից մեկի՝ Գնացք-Ա-ի կողմից, իսկ Էննի Ջենյուարին դառնում է «Յոթ»-ի անդամ և իմանում է տհաճ ճշմարտությունը սուպերհերոսների մասին, որոնցով նա նախկինում հիանում էր:«Յոթ» թիմի կազմում են նաև հիասթափված Թագուհի Մեյվը, թմրամոլ Գնացք-Ա-ն, անինքնավստահ Ջրասույզը, առեղծվածային Սև Նուարը և սպիտակամորթերի գերադասության կողմնակից Stormfront-ը։ «Boys» ի շարքերում են մարտավարական պլանավորող Marvin Mother's Milk-ը(Մարվին Մայրական Կաթը), զենքի մասնագետ Ֆրանսիացին և գերբնական հնարավորություններով օժտված և փորձարկումների ենթարկված Կիմիկոն։ «Յոթ»-ը վերահսկվում է Vought-ի գործադիր տնօրեն Մադլին Սթիլվելլի կողմից, որին հետագայում փոխարինում է հրապարակախոս Էշլի Բարեթը։

Առաջին սեզոնը ներկայացնում է «Տղաներ»-ի և «Յոթ»-ի նախնական հակամարտությունը, որը սկսել է Բուտչերի պնդմամբ, քանի որ նա համոզված է,որ Հոմլենդերը պատասխանատու է իր կնոջ՝ Բեքիի անհետացման համար։ Հոմլենդերը և Սթիլվելլը դավադրություն են կազմակերպում սուպերհերոսների համար կառավարության կողմից աջակցություն ստանալու միտումով, մինչդեռ «Տղաները» փորձում են կանգնեցնել նրանց՝ բացահայտելով Vought-ի գաղտնիքները։ Ի սկզբանե անտեղյակ լինելով, որ նրանք մրցակիցներ են, «Տղաներ»-ի և «Յոթ»-ի միջև մենամարտում, Հյուին և Էննին սրում են կոնֆլիկտը, երբ նրանց մոտ ռոմանտիկ հարաբերություններ են սկսվում, իսկ Բուտչերը չի վստահում աղջկան, բայց դա ժամանակի ընթացքում կփոխվի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://web.archive.org/web/20220619143716/https://www.britishfantasysociety.org/british-fantasy-awards/british-fantasy-awards-2021-winners-announced/
  2. 2,0 2,1 https://deadline.com/2021/03/saturn-awards-nominations-2021-nominees-list-1234706492/
  3. 3,0 3,1 https://deadline.com/2022/08/saturn-awards-2022-nominations-list-movies-tv-1235089636/
  4. https://awardswatch.com/top-gun-maverick-leads-international-press-academys-27th-satellite-awards-nominations/
  5. https://www.pressacademy.com/news/ipa-reveals-nominations-for-the-27th-satellite-awards/
  6. https://hollywoodcriticsassociation.com/ted-lasso-the-handmaids-tale-and-zoeys-extraordinary-playlist-lead-inaugural-hca-tv-awards-nominations/
  7. 7,0 7,1 7,2 7,3 https://web.archive.org/web/20210817184204/https://mpse.org/68thGRAWinners
  8. 8,0 8,1 8,2 https://deadline.com/2021/07/2021-emmy-nominations-list-1234791599/
  9. https://www.sagawards.org/media/news/releases/nominations-announced-27th-annual-screen-actors-guild-awards
  10. https://awards.wga.org/awards/nominees-winners
  11. https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/2022-peoples-choice-awards-winners-list-1235276432/https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/2022-peoples-choice-awards-winners-list-1235276432/
  12. https://www.hollywoodreporter.com/movies/movie-news/critics-choice-awards-winners-list-full-2023-1235300137/
  13. https://deadline.com/2023/06/2023-golden-trailer-awards-nominations-list-1235408411/
  14. https://deadline.com/2023/01/2023-sag-awards-nominations-list-film-tv-nominees-screen-actors-guild-1235216790/
  15. https://variety.com/2023/artisans/news/visual-effects-society-2023-awards-nominations-announced-ves-1235491339/
  16. https://deadline.com/2023/02/ves-awards-2023-winners-list-1235261199/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տղաները (հեռուստասերիալ)» հոդվածին։