Տիրասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox map.png
Տիրասիա

Տիրասիա՝ ամենամեծը հինգ կղզիներից
Երկիր Հունաստան
Կղզեխումբ Կիկլադ
Ջրատարածություն Էգեյան ծով
Մակերես 9,246 կմ2
Ամենաբարձր կետը 294 մ
Բնակչություն (2011) 319 մարդ
##Տիրասիա (Հունաստան)
Red pog.svg

Տիրասիա (հուն․՝ Θηρασία[1]), կղզի Հունաստանում, Եգեյան ծովում, Սանտորինի (Տիրա) խմբի մեծությամբ երկրորդ կղզին: Գտնվում է Տիրա կղզուց արևմուտք։ Կղզու տարածքը կազմում է 9,246 քառակուսի կիլոմետր, ափամերձ գծի երկարությունը՝ 17 կիլոմետր[2]: Տիրասիան երեք կղզիներից մեկն է (Տիրայի և Ասպրոնիսի հետ միասին), որը ձևավորվել է մ. թ. ա. 1627 թվականին Սանտորինի հրաբխի ժայթքման հետևանքով: Մտնում է Հարավային Եգեյան կղզիների պերիֆերիայի Տիրե համայնքի (դիմ) մեջ: 2011 թվականի մարդահամարի տվյալներով կղզու բնակչությունը կազմում է 319 բնակիչ[3]։ Կղզու վարչական կենտրոնը՝ Տիրասիա գյուղը, կղզու նավահանգիստը՝ Այա-Իրինին: Բնակիչների հիմնական զբաղմունքը Տիրայից մեկօրյա էքսկուրսիաների ժամանող զբոսաշրջիկների սպասարկումն է:

Կղզու արևելյան ափը իրենից ներկայացնում է կալդերա, կտրուկ և բարձրահասակ, հյուսիսայինը և արևմտյանը՝ ցածր և ավազոտ: Կղզու մեծ մասը հարթ է, բացառությամբ Տիրասիայի գյուղի տարածքի: Կղզում արդյունահանում են ճենապակյա կավ (կաոլին): Կղզում բացակայում են ջրի աղբյուրները, ուստի բնակիչները օգտագործում են անձրևային ջուր[4]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Eπιφάνεια, πραγματικός και μόνιμος πληθυσμός των κατοικημένων νήσων της Eλλάδος(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 47. — ISSN 0081–5071.
  2. Eπιφάνεια ελληνικών εδαφών και μήκος ακτών(հուն.) // Σtatiσtikh eπethpiδa τησ Eλλαδοσ 2009 & 2010. — Πειραιάς: Ελληνική Στατιστική Αρχή, 2011. — С. 28. — ISSN 0081–5071.
  3. «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն)։ Ελληνική Στατιστική Αρχή։ 2014-03-20։ Վերցված է 2017-10-22 
  4. Θηρασία // Εγκυκλοπαίδεια Δομή. — Εκδόσεις Δομή, 2004.