Տիրայր Շավարշյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տիրայր Արշավիրի Շավարշյան (ապրիլի 6, 1917 թվական, Իգդիր, նոյեմբերի 19, 2011 թվական) հայ մանկավարժ, ՀԽՍՀ վաստակավոր ինժեներ, ԵրՊԻ-ի պրոֆեսոր, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Տիրայր Շավարշյան Արշավիրի
Դիմանկար
Ծնվել էապրիլի 6
ԾննդավայրԻգդիր
Մահացել էնոյեմբերի 19
Ազգությունհայ
Կրոնքրիստոնեություն
ԱշխատավայրՀայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը (ԵրՊԻ)։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1937 թ.  Տ. Շավարշյանի ղեկավարությամբ ստեղծվեց ԵրՊԻ-ի առաջին լարային քառյակը։ Եղել է ԵրՊԻ-ի սիմֆոնիկ նվագախմբի մենակատար։

Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ծառայել է Կարմիր (Խորհրդային) բանակում 08.1941-08.1946 թթ.: Կռվել է 89-րդ հետևակային Թամանյան դիվիզիայի 390-րդ հետևակային գնդում։ Կովկասի նախալեռներից հասել է Բեռլին և մասնակցել Բեռլինի գրավմանը։ Նա հայտնի գեներալ Նվեր Սաֆարյանի համհարզն էր։ Դասակի հրամանատարի պաշտոնից դարձել է գումարտակի շտաբի պետ։ Ստացել է կոնտուզիա։ Պատերազմն ավարտել է լեյտենանտի կոչումով։ Ստացել է պարգևներ՝ 5 շքանշան և 21 մեդալ[1]։

Աշխատել է ԵրՊԻ-ում՝ որպես ուսումնական բաժնի վարիչ, պրոռեկտոր, դեկանի տեղակալ, գեոդեզիայի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար։

1937 թվականին Շավարշյան Տիրայրի նախաձեռնությամբ ստեղծվել է համալսարանական առաջին լարային քառյակը։ Քառյակը ներառում էր.

1. Շավարշյան Տիրայր՝ ջութակ, ճարտարապետաշինարարական ֆակուլտետի ուսանող։

2. Հակոբյան Էմիլ՝ առաջին ջութակ, քիմիա-տեխնիկական ֆակուլտետի ուսանող։

3. Թումանյան Ստեփան՝ կոնտրաբաս, քիմիա-տեխնիկական ֆակուլտետի ուսանող։ Եղել է ՀԿԿ Լենինյան շրջկոմի առաջին քարտուղար, ՀԿԿ Երևանի քաղկոմի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ։

4. Մինասյան Գոհարիկ (Գալյա)՝ ալտահար, քիմիա-տեխնիկական ֆակուլտետի ուսանող։

5. Սակիլարի Բորիս՝ առաջին ջութակ, քիմիայի ֆակուլտետի ուսանող, ով փոխարինել է Էմիլ Հակոբյանին։

Քառյակը կատարել է Կոմիտասի, Չայկովսկու, Ռոմանոս Մելիքյանի, Շտրաուսի, Սպենդիարյանի ստեղծագործությունները, մասնակցել բազմաթիվ համերգների ու մրցույթների։ Բազմիցս պարգևատրվել է։ Գործել է մինչև Հայրենական մեծ պատերազմի սկիզբը։


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տիրայր Շավարշյանի հուշահամալիր [1]