Տիմոֆեյ Բորդաչև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիմոֆեյ Բորդաչև
Timofei Bordachev, IEIS conference «Russia and the EU the question of trust»-102.jpg
Ծնվել է1973
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Russia.svg Ռուսաստան
Մասնագիտությունգիտնական
Հաստատություն(ներ)Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց
Գիտական աստիճանՔաղաքական գիտությունների թեկնածու
Տիրապետում է լեզուներինռուսերեն
Timofei Bordachev Վիքիպահեստում

Տիմոֆեյ Բորդաչև (բուլղար․՝ Тимофей Вячеславович Бордачев, 1973), ռուս քաղաքագետ, միջազգային հարաբերությունների ոլորտի մասնագետ։ Տնտեսության բարձրագույն դպրոցի Համաշխարհային տնտեսության և համաշխարհային քաղաքականության ֆակուլտետի կոմպլեքսային եվրոպական և միջազգային հետազոտությունների կենտրոնի տնօրեն[1], Վալդայի ակումբի ծրագրային տնօրեն[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիմոֆեյ Բորդաչևը ծնվել է 1973 թվականի հունվարի 28-ին Լենինգրադում։ 1995 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի պատմական ֆակուլտետը։ 1997 թվականին Բրյուգգեի Եվրոպայի քոլեջում ստացել է Եվրոպայի քաղաքականության ու վարչարարության մագիստրոսի աստիճան։ 1998 թվականին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանում պաշտպանել է թեկնածուական դիսերտացիան, քաղաքական գիտությունների թեկնածու։ 1998 թվականից մինչև 2001 թվականը Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ինստիտուտներում աշխատել է որպես կրտսեր, իսկ հետո՝ ավագ աշխատակից։ 1998 թվականից մինչև 2003 թվականը Մոսկվայի Կարնեգի կենտրոնի “Pro et Contra” ամսագրում զբաղեցրել է պատասխանատու քարտուղարի պաշտոնը։ 2004 թվականից համարվում է «Ռուսաստանի համաշխարհային քաղաքականությունում» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալ, Արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի հետազոտական ծրագրերի ղեկավար[3]։

Գիտական հետաքրքրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուս-եվրոպական հարաբերություններ
  • Եվրամիության արտաքին քաղաքականություն
  • Եվրոպայում բիզնեսի և կառավարության միջև հարաբերություններ
  • Եվրոպական և միջազգային անվտանգություն։

Հիմնական հրապարակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1. Новый интервенционизм и современное миротворчество. М.: МОНФ, 1998.

2. Пределы Европеизации. Россия и Европейский союз в 1991 – 2007 годах: теория и практика отношений. М.: Издательский дом ГУ – ВШЭ. 2007. – 258 с.

3. Новый стратегический союз. Россия и Европа перед вызовами XXI века: возможности «большой сделки». М.: Европа, 2009. – 304 с.

4. Лики силы: интеллектуальная элита России и мира о главном вопросе мировой политики / Рук.: С. А. Караганов; под общ. ред.: С. А. Караганов, Т. В. Бордачев. М. : Международные отношения, 2013.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]