Տիկնունի ամրոց
Նկարագրություն | |
Տեսակ | բնակատեղի, դղյակ և մշակութային արժեք |
Վարչական միավոր | Գետազատ[1] |
Երկիր | Հայաստան[1] |
Օգտագործվան մեջ | 4-րդ դար - 17-րդ դար |
Տիկնունի (նաև՝ «Թագավորի պալատ»[2]), ավերակ ամրոց, դղյակ, ապարանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում, Դվին մայրաքաղաքի մոտ, Տիկնունյաց անտառում, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գետազատ գյուղից 1 կմ հյուսիս[2][3]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիկնունի ամրոց-ապարանքը պատկանում էր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորներին[3]։ Կառուցվել է 4-րդ դարում, օգտագործվել է մինչև 17-րդ դար[2]։ Այն ծառայում էր որպես ամառանոց` պալատական տիկնանց համար[4]։
Տիկնունի ամրոց-ապարանքի մասին հիշատակում է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը՝ իր «Պատմություն Հայոց» երկում, որտեղ նկարագրում է Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակի կողմից Խոսրովակերտ անտառը հիմնելու և հարակից պալատական ապարանքները կառուցելու մասին։ Տիկնունի ապարանքի շրջակայքում ստեղծվում է Տիկնունյաց անտառը, նրանից հյուսիս Տաճար մայրի անտառը, իսկ դեպի հարավ տնկված կաղնիների անտառը կոչվում է Խոսրովակերտ[5][6]։ Այժմ, այս անտառների մի մասը մտնում է Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանվող տարածքի մեջ։
Պեղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերված 13-14-րդ դարերի նյութական մշակույթի արժեքների մեջ կան ջնարակած խեցեղեն և հախճապակի[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Ապարանքի պարիսպներից:
-
Հատված պարիսպներից:
-
Հեռվում երևում է Դվինի բրգաձև բլուրը:
-
Արահետ՝ դեպի ապարանք:
-
Տեսարան ապարանքից:
-
Ապարանքի ընդհանուր տեսարանը:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Wiki Loves Monuments monuments database — 2017.
- ↑ 2,0 2,1 2,2 Հայաստանի կառավարության որոշում N 628, 29 մայիսի 2002 թ․
- ↑ 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 98 — 916 էջ։
- ↑ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
- ↑ «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, դպր. 3, գլուխ Ը.
- ↑ «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 460.