Տիկնունի ամրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Տիկնունիից)
Coa Illustration Elements Building Castle.svg
Տիկնունի ամրոց
Տիկնունի 16.jpg
Տեսակմշակութային արժեք, բնակատեղի և դղյակ
Հասցե1 կմ հս[1]
Վարչական միավորԳետազատ[1]
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1]
Օգտագործվան մեջ4-րդ դար - 17-րդ դար

Տիկնունի (նաև՝ «Թագավորի պալատ»[2]), ավերակ ամրոց, դղյակ, ապարանք Մեծ Հայքի Այրարատ աշխարհի Ոստան գավառում, Դվին մայրաքաղաքի մոտ, Տիկնունյաց անտառում, գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Գետազատ գյուղից 1 կմ հյուսիս[2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկնունի ամրոց-ապարանքը պատկանում էր Մեծ Հայքի Արշակունյաց թագավորներին[3]։ Կառուցվել է 4-րդ դարում, օգտագործվել է մինչև 17-րդ դար[2]։ Այն ծառայում էր որպես ամառանոց` պալատական տիկնանց համար[4]։

Տիկնունի ամրոց-ապարանքի մասին հիշատակում է հայ պատմիչ Փավստոս Բուզանդը՝ իր «Պատմություն Հայոց» երկում, որտեղ նկարագրում է Մեծ Հայքի արքա Խոսրով Գ Կոտակի կողմից Խոսրովակերտ անտառը հիմնելու և հարակից պալատական ապարանքները կառուցելու մասին։ Տիկնունի ապարանքի շրջակայքում ստեղծվում է Տիկնունյաց անտառը, նրանից հյուսիս Տաճար մայրի անտառը, իսկ դեպի հարավ տնկված կաղնիների անտառը կոչվում է Խոսրովակերտ[5][6]։ Այժմ, այս անտառների մի մասը մտնում է Խոսրովի անտառ պետական արգելոցի պահպանվող տարածքի մեջ։

Պեղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեղումների ժամանակ այստեղ հայտնաբերված 13-14-րդ դարերի նյութական մշակույթի արժեքների մեջ կան ջնարակած խեցեղեն և հախճապակի[3]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. 2,0 2,1 2,2 Հայաստանի կառավարության որոշում N 628, 29 մայիսի 2002 թ․
  3. 3,0 3,1 3,2 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 5 [-] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 2001, էջ 98 — 916 էջ։
  4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
  5. «Պատմություն Հայոց», Փավստոս Բուզանդ, դպր. 3, գլուխ Ը.
  6. «Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», հատոր 1, էջ 460.