Տիեզերքի քաղաքացին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Տիեզերքի քաղաքացին
Citizen of the Galaxy
Cotg58.jpg
ՀեղինակՌոբերտ Հայնլայն
Տեսակգրավոր աշխատություն
Ժանրգիտաֆանտաստիկ վեպ
Բնօրինակ լեզուանգլերեն
ՇարքHeinlein juveniles?
ՆախորդTime for the Stars?
ՀաջորդHave Space Suit—Will Travel?
ԵրկիրFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ՀրատարակիչCharles Scribner's Sons
Հրատարակման տարեթիվ1957

Տիեզերքի քաղաքացին, Ֆանտաստիկ վեպ, որի հեղինակն ամերիկացի գրող Ռոբերտ Հայլայնն է։ Նախապես տպագրվել է «Astoinding science Fiction» ամսագրի 4 մասերում (1957 թ., սեպտեմբեր-դեկտեմբեր)։ Նույն թվականին կոշտ կազմով տպագրվել է Նյու Յորքի «Charles Scribner’s Sons» հրատարակությունում, «Heinlein juveniles» արքի 12 սիրավեպերի ցանկում։ Վեպը ստրկության խնդրների մասին է։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարգոն մոլորակի վրա, որը մտնում է Ինը աշխարհների ստրկատիրական միության մեջ, ստրուկներով մի օդանավ է իջնում։ Հենց կասմպորտի մոտ սկսվում է աճուրդը։ Աճուրդախոսը փորձում է մի մեծահարուստի վաճառել փոքրիկ տղայի, բայց մեծահարուստ էլ հրամայում է վաճառականին իր ապրանքը շատ ցածր գնով վաճառել։ Օգտվելով առիթից տեղացի միոտանի մուրացկան Բասլիմը գնում է տղային և տանում իր տուն։ Բասլիմը տիրապետում էր հիպնոսի և հիպնոզացնելով տղային, որի անունը Տորբի էր, իմանում է նրա պատմությունը։

Տորբին մեծանալով հասկանում է, որ իր հայրը այդքան էլ հասարակ չէ. նրա տունը լավ կահավորված է, ինքը՝ մուրացկանը, լավ կրթված է, սովորեցնում է Տորբիին լեզուներ, արագ ընթերցանություն և այլն։ Ժամանակ առ ժամանակ Բասլիմը հագնում է ջենտլմենի նման, ոտքին դնում է պրոթեզ և գնում է իր գործերով, ինչպես նաև տղային տալիս է տարբեր հրահանգներ։ Շուտով Բասլիմը տղային կրկին գցում է տրանսի մեջ, ստիպում է նրան հիշել հաղորդագրությունը և զգուշացնում է, որ նրան կհանձնի Հեգեմոնայի հողի ցանկացած ռազմական նավի։

Կատարելով հրահանգներից մեկը, Տորբին հայտնվում է ոստիկանության շրջափակման մեջ և հազիվ է փախնում։ Տանը նա ամբողջովին ձախողվում է։ Հարևանից իմանում է, որ Բասլինին գլխատել են, քանի որ նա լրտեսել է Սարգոնին, իսկ Տորբիի գլխի համար նրան պարգև են խոստացել։ Նա ապաստան է գտնում առևտրականների մոտ և խնդրում է հաղորդագրություն ուղարկել Ազատ առևտրականների նավերից մեկին։ Նրա մոտ է գալիս նավապետ Ֆյալար Կռաուսը և լսելով Տորբիին, անօրինական ճանապարհով նրան տանում է մոլորակից իր նավի՛ «Սիսու»-ի տախտակամածի մոտ։

Մոր հետ խորհրդակցելով Կրաուսը տղային ընդունում է իր ընտանիք, քանի որ առևտրականները պարտք էին Բասլինին։ Իրենք՝ առևտրականները խստաբարո մարդիկ էին, և ոչ առևտրականներին մարդ չէին համարում։ Տորբին դառնում է հրետանային հրաձիգ, փրկում է իր անձնակազմին գրավումից և ավազակային նավի հարձակման ժամանակ փրկում է նրանց ստորացումից։ Կռաուսն էլ, իր հերթին, Բասլինի հանդեպ իր ունեցած պարտքը կատարելով, նրան հնաձնում է Հեգեմենայի հողի պարեկային նավին՝ «Հիդրային»։

Տորբիին գցում են տրանսի մեջ և ստանում Բասլինի հաղորդագրությունը։ Նա իմանում է, որ Ռիչարդ Բասլինը կորցրել է ոտքը, հետևելով ստրկատերերի կողմից հափշտակված առևտրականների նավին։ Դրանից հետո, հաշմանդամության պատճառով նա գնաց Սարգոն, որտեղ գալիս է այն եզրակացությանը, որ ստրկավաճառները օգտագործում են ձմռան համար նախատեսված նավեր։ Տորբին դառնում է պահակախմբի անդամներից մեկը։ Շուտով սպաները բազա են ուղարկում նրա ոտնահետքերը։ Տորբին ինդենտիֆիկացվում է, որպես Տոր Բեդլի Ռադբեկ և ուղարկվում է երկիր մոլորակ։

Տորբին պատկանում է Ռադբեկերի հայտնի ընտանիքին և հանդիսանում է մի ամբողջ ընկերության ժառանգորդ։ Սակայն նրա քեռի Ուիմբսին, հիմնվելով աճուրդախոսների աջակցության վրա չի ուզում կառավարման ղեկը բաց թողնել։ Իրավաբան Գարշա Տորբիի օգնությամբ սկսում է գործընթացը և քվեարկության ժամանակա իր բարեկամ Լեդի անսպասելի օգնությամբ հասնում է հաջողության։ Նա նաև հանդիպում է Մարշալ Սմիթի՝ Իքս կորպուսի ղեկավարներից մեկի հետ։ Իքս կորպուսը հատուկ ստեղծված է ստրկավաճառության դեմ պայքարի համար։ Այդ կորպուսում է ծառայել Ռիչարդ Բասլինը։ Սմիտը Ռեդբեգին առաջարկում է կատարել իր պարտականությունները։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]