Տիգրան Վարժապետյան
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տիգրան Վարժապետյան | |
---|---|
Ծնվել է | 1913 |
Ծննդավայր | Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | 1981 |
Վախճանի վայր | Բեյրութ, Լիբանան |
Մասնագիտություն | բժիշկ, գրող |
Ազգություն | հայ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան |
Տիգրան Հակոբի Վարժապետյան (1913, Մարաշ, Ադանայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 19, 1977, Բեյրութ, Լիբանան), հայ բժիշկ, գրող, արձակագիր։ Գրող և գրաբարագետ Հակոբ Վարժապետյանի որդին, մանկավարժ և թարգմանիչ Սիսակ Վարժապետյանի կրտսեր եղբայրը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Կիլիկիայի Մարաշ քաղաքում, ներկայիս Թուրքիայում։ Հազիվ երկու տարեկան հասակում՝ զրկվում է հորից, որ համանուն քաղաքի ազգային վարժարանի տնօրեն, գրող ու գրաբարագետ Հակոբ Վարժապետյանն էր։ 1915 թվականի Մեծ Եղեռնը և 1920-ական թվականների դեպքերը նրան հասցնում են Հալեպ։ Տեղի ամերիկյան որբախնամ հաստատությունների փակումից հետո Տիգրան Վարժապետյանը փոխադրվում է Բեյրութ, հաճախում է նախ հայ ավետարանականների վարժարանը, ապա ավարտելով այն, 1929 թվականին մտնում է Բեյրութի ամերիկյան համալսարանը, որն ավարտում է 1937 թվականին՝ ստանալով բժշկի վկայական։ 1947 թվականին մասնագիտության մեջ խորանալու նպատակով մեկնում է ԱՄՆ։ Երկրի կյանքի լայն ու բազմակողմանի ճանաչմամբ էլ ստեղծվում են նրա արձակի լավագույն էջերը։
Ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Վարժապետյանի պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Կյանքի քառուղիեն» խորագրով, լույս է տեսել Բեյրութում, 1946 թվականին, երկրորդ ժողովածուն («Զառիթափին վրա») կրկին Բեյրութում, «Անի» ամսագրի մատենաշարով, 1957 թվականին։ Ապա լույս են տեսել՝ «Բժիշկը կյանքին և մահվան հետ» պատմվածքների ժողովածուն (Բեյրութ, 1967), «Գարուն ա...» պատմվածքների ժողովածուն Կոմիտասի մասին (Բեյրութ, 1969), «Արծիվը կը սավառնի» վավերագրական վեպը, որ զորավար Անդրանիկ Օզանյանի կյանքի պատմությունն է (1978)[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Սևան, Գեղամ; Գաբրիելյան, Վազգեն (1986). Սփուռքահայ պատմվածք, հատոր 2. Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն. էջ 572.