Տիգրան Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Սարաֆյան
Ծնվել էմո­տ 1885-1890
ԾննդավայրՄարաշ, Մարաշի սանջակ
Մահացել է1915
Մահվան վայրՈւրֆա
Մահվան պատճառՀայոց ցեղասպանություն
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Տիգրան Սարաֆյան (մոտավորապես 1885-1890, Մարաշ, Մարաշի սանջակ- 1915, Ուրֆա), հայ բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է մոտավորապես 1885-1890-ական թվականներին, Մարաշի սանջակի կենտրոն Մարաշ քաղաքում։ Բարձրագույն բժշկական կրթությունը ստացել է Շվեյցարիայում։ Սովորելու ընթացքում ծանոթացել և սիրահարվել է մի շվեյցարուհու։ Ուսումը ավարտելուց հետո վերադարձել է Մարաշ և աշխատել որպես բժիշկ՝ հետագայում դառնալով այդ տարիների Կենտրոնական Թուրքիայի ամենահայտնի բժիշկը։ Մոտավորապես 1913 թվականին շվեյցարուհին եկել է Մարաշ և ամուսնացել բժշկի հետ։

1915 թվականին՝ Մարաշի հայ բնակչության տեղահանության ժամանակ, ընտանիքով աքսորվել է դեպի Ուրֆա։ Գաղթականների քարավանն ուղեկցող գերմանացի կապիտան Շապենը Ուրֆայում առևանգել է բժշկի գեղեցկուհի կնոջը, իսկ բժշկին նրա հրամանով գնդակահարել են։ Հետագայում Շապենը տիկին Սարաֆյանին իր հետ տարել է Հալեպ։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հոշոտված Հայաստան, Արշալույս (Ավրորա) Մարտիկանյանի հուշերը, Լոս Անջելես, 1995, 212 էջ։

Աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարություն Մինասյան, Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում բռնաճնշումների և ցեղասպանության ենթարկված հայ բժիշկներ, Երևան, «Լուսաբաց», 2014 — 520 էջ։