Տիգրան Պագալյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Պագալյան
Ծնվել է1911
ԾննդավայրԱլեքսանդրիա, Եգիպտոս
Մահացել է1994
Մահվան վայրԱՄՆ
Մասնագիտությունդերասան և դրամատուրգ

Տիգրան Պագալյան (1911, Ալեքսանդրիա, Եգիպտոս - 1994, ԱՄՆ), հայ դերասան, թատերագիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1911 թվականին, Ալեքսանդրիայում, Տիգրանակերտից գաղթած ընտանիքում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի Պողոսյանի ազգային վարժարանում[1]։ Հայտնի է, որ 1931 թվականին մեկնել է Ամերիկա և այնտեղ աշխատել է ամերիկահայ տարբեր թատերախմբերի հետ։ Բեմական կյանքից հեռացել է 1929 թվականին։ Մահացել է 1994 թվականին, 65 տարեկան հասակում։

Նրա կյանքի և ստեղծագործական գործունեության մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել[2]։

Ստեղծագործական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան[խմբագրել | խմբագրել կոդը]

1931 թվականին Պագալյանը մեկնել է Ամերիկա և այնտեղ բնակվելու 40 տարիների ընթացքում որպես սիրողական դերասան խաղացել է ամերիկահայ մի շարք թատերախմբերում, ինչպես, օրինակ, Անդրանիկ թատերախմբում, Խաչիկ Չուխաճյանի, Գևորգ Սիմոնովի, Էդուարդ Պողոսյանի խմբերում, նաև` Նյու Յորքի դրամատիկում։ Վերջին անգամ բեմական գործունեությունը վկայվել է 1926-1927 թվականներին։ Ժամանակի մամուլը շատ վկայություններ չի թողել նրա թատերական գործունեության մասին։

Թատերագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Պագալյանն աչքի է ընկել նաև գրական-հրապարակախոսական գործունեությամբ։ Աշխատել է մի շարք սփյուռքահայ պարբերականների հետ։ Ամերիկայում ապրելու առաջին տարիներին թղթակցել է Կահիրեի «Արև», Ալեքսանդրիայի «Արաքս» պարբերականներին։ Հետագայում եղել է նաև «Լրաբեր» թերթի թղթակիցը` գրելով Հայաստանի համար բարենպաստ մի շարք հոդվածներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գ. Ստեփանյան, Ամերիկահայ թատրոնի պատմություն, Երևան, 2008, էջ 310-311
  2. Նույն տեղում