Տիգրան Ուզլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Ուզլյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝բռնցքամարտիկ
Երկիր՝ Հունաստան
Ծննդյան ամսաթիվ՝փետրվարի 11, 1968(1968-02-11) (56 տարեկան)
Ծննդավայր՝Շաումյանովկա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն
162 սանտիմետր[1]
Քաշ՝60 կիլոգրամ[1]

Տիգրան Ջանիկի Ուզլյան (հուն․՝ Τιγκράν Ουζλιάν, փետրվարի 11, 1968(1968-02-11), Շաումյանովկա, Գուլրիփշի շրջան, Աբխազիայի Հանրապետություն), խորհրդային և հույն բռնցքամարտիկ, Հունաստանի բազմակի չեմպիոն (1994-1999), Միջերկրծովյան խաղերի (1997) և Եվրոպայի առաջնության (1998) մրցանակակիր, Օլիմպիական խաղերի մասնակից (1996, 2000)[2]։ ԽՍՀՄ սպորտի վարպետ (1987)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրան Ուզլյանը ծնվել է 1968 թվականի փետրվարի 11-ին, Աբխազական ԻԽՍՀ Գուլրիփշի շրջանի Շաումյանովկա գյուղում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 8 տարեկանից՝ Աշոտ Մինասյանի ղեկավարությամբ։ 1989 թվականին դարձել է ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցանակակիր։ 1990-1993 թվականներին մարզվել է Մոսկվայում Կոնստանտին Կոպցևի մոտ։

1993 թվականին տեղափոխվել է Հունաստան և հետագայում ելույթ ունեցել այդ երկրի դրոշի ներքո։ Եղել է Միջերկրծովյան խաղերի (1997) և Եվրոպայի (1998) բրոնզե մեդալակիր, մասնակցել է Ատլանտայի (1996) և Սիդնեյի (2000) Օլիմպիական խաղերին։ 2002 թվականին հանդես է եկել պրոֆեսիոնալ ռինգում։

Մարզական կարիերան ավարտելուց հետո զբաղվել է մարզչական աշխատանքով։ 2003-2005 թվականներին եղել է Հունաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ 2012-2013 թվականներին աշխատել է Spartan Warriors մարզական ակումբում։ 2014 թվականին Աթենքում հիմնել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի «Champ House - Tigran Boxing School» ակումբը։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ավագ Արթուրի Ուզլյան (ծն. 1992) - եղբորորդին, ռուս բռնցքամարտիկ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն (2012), Ռուսաստանի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր (2010, 2011, 2014, 2015)։
  • Տիգրան ԱրթուրիՈւզլյան (ծն. 1994) - եղբորորդին, ռուս բռնցքամարտիկ, Ռուսաստանի չեմպիոն (2010) և պատանիների Եվրոպայի չեմպիոն (2008), Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր (2012)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Olympedia — 2006.
  2. «Tigran Ouzlian». BoxRec.com. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]