Տիգրան Հարությունյան (պետական գործիչ)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Հարությունյան (այլ կիրառումներ)
Տիգրան Հարությունյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 18, 1969 (53 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Տիգրան Դերենիկի Հարությունյան (հոկտեմբերի 18, 1969, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (2011-2014)։
Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1987-1992 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը՝ «ֆինանսներ և վարկ» մասնագիտությամբ։
- 1992-1994 թթ. - սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ասպիրանտուրան։
- Վերապատրաստվել է արտերկրում։
Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1994-1998 թթ. - աշխատել է Մոսկվայի «Trading Company» ընկերությունում որպես տնօրեն։
- 1998-2001 թթ. - Հայկոոպերացիայի առևտրային բաժնի ղեկավար։
- 2001-2005 թթ. - «Argo United Profile Ltd» ՍՊԸ տնօրեն։
- 2005-2011 թթ. - «Բեոմաստեր» ՍՊԸ հիմնադիր տնօրեն - Հայաստանում Բենգ Ընդ Օլուֆսեն ֆիրմայի պաշտոնական ներկայացուցիչ։
- 2011 թ. - «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն։
- 2011 թ. դեկտեմբերի 21-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ[1]։
- 2014 թ. նոյեմբերի 24-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[2]։
Ամուսնացած է, ունի երկու զավակ։