Տիգրան Կազազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տիգրան Կազազյան
Ծնվել էապրիլի 9, 1987(1987-04-09) (37 տարեկան)
Կահիրե, Եգիպտոս
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, ուդահար, դաշնակահար և երաժիշտ
Կայքtigranekazazian.com
 Tigrane Kazazian Վիքիպահեստում
Տիգրան Կազազյան

Տիգրան Կազազյան (ապրիլի 9, 1987(1987-04-09), Կահիրե, Եգիպտոս), ֆրանսահայ կոմպոզիտոր, ուդ նվագող և երաժիշտ[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի ապրիլի 9-ին Կահիրեում (Եգիպտոս), կոմպոզիտոր և ուդ նվագող Ժորժ Կազազյանի և պատմաբան Անն Լը Գալ-Կազազյանի ընտանիքում[3]։ Կրթությունը ստացել է Կահիրեի Ամերիկյան Համալսարանում[4]։ 19 տարեկանում մեկնել է Կահիրեից՝ սովորելու Մոնրեալի Կոնկորդիա Համալսարանում, որտեղ ստացել է քաղաքագիտության և կառավարման աստիճան[5]։ 5-ից 17 տարեկանում Եգիպտոսում և Ֆրանսիայում խաղացել է բարձրակարգ թենիս[6][7]։

2012 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ սովորելու Երևանի Կոմիտասի անվան պետական Կոնսերվատորիայում[5][8]։

2016 թվականին հոր՝ Ժորժ Կազազյանի հետ միասին, Հայաստանի մշակույթի նախարարության հրավերով ստեղծեց Նուռ նախագիծը[5][8]։

Տիգրան և Ժորժ Կազազյանները համագործակցել են՝ 2017 թվականին մասնակցելով մի շարք համերգների, այդ թվում՝ Եգիպտոսի Կահիրեի օպերային թատրոնում։

2018 թվականին Տիգրան Կազազյանը ստեղծեց Կազազյան Տրիոն՝ դուդուկահար, Songlines Music Awards 2022-ի լավագույն կատարող անվանակարգում առաջադրված արտիստ Արսեն Պետրոսյանի և հարվածային գործիքներ նվագող Էդուարդ Հարությունյանի հետ, ով նախկինում աշխատել է Cirque du Soleil-ի, ինչպես նաև հայկական Time Report խմբի հետ[5][8]։

2021 թվականին Տիգրան Կազազյանի Cairo Nights ալբոմը հրատարակվել է Green United Music-ի կողմից։ Նույն թվականին նրա երաժշտությունը հնչել է նաև վավերագրական ֆիլմերում, այդ թվում՝ 1915 թ. Le Génocide des chrétiens en Turquie – France 2 (Chretiens D'Orient) – Ապրիլ 2021, Բեյրութ, 2 mois après le drame : France : 2 - նոյեմբեր 2020, և հաղորդվել է RTS շվեյցարական ռադիոյով[9][10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://haypopup.com/exhibitions/past-exhibitions/hayp-1-0/
  2. https:// www.cmf.am/Kazazian-Trio--Oriental-Fusion-Evening/page/16
  3. https://www.artvanan.com/artists/tigrane-kazazian/about-the-artist/
  4. https://tigranekazazian.com/ կենսագրություն/
  5. 5,0 5,1 5,2 5,3 https://tigranekazazian.com/biography/
  6. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  7. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  8. 8,0 8,1 8,2 https://hetq.am/en/article/140471
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 17-ին.
  10. http://www.rts.ch/la-1ere/quel-titre/

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տիգրան Կազազյան» հոդվածին։