Տիգրան Թոքմաջյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Թոքմաջյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Ծնվել է | սեպտեմբերի 10, 1923 |
|---|---|
| Ծննդավայր | Ալեքսանդրապոլ |
| Վախճանվել է | նոյեմբերի 6, 2004 (81 տարեկան) |
| Մահվան վայր | Երևան, Հայաստան |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստական ուսումնարան (1945) և Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ (1952) |
| Մասնագիտություն | նկարիչ |
| Պարգևներ | |
Տիգրան Արմենակի Թոքմաջյան (սեպտեմբերի 10, 1923, Ալեքսանդրապոլ - նոյեմբերի 6, 2004, Երևան, Հայաստան), հայ նկարիչ։ ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ (1985)
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1945 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստի ուսումնարանը, 1952 թվականին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ 1969-1970 թվականներին դասավանդել է ԵԳՈՒ-ում, 1970-1983 թվականներին՝ ՀՊՄԻ-ում[1]։
Ստեղծել է բնապատկերներ, պատմամշակութային թեմաներով կոմպոզիցիաներ, որմնանկարներ, գրաֆիկական գործեր։
- «Սևան» (1985)
- «Ժայռեր» (1990)
- «Լավաշ թխող կանայք» (1996)
- «Գողգոթա» (1996)
- «Խաչելություն» (1997)
- «Սուրբ Հռիփսիմե» (1998)
- «Հայոց դարձը» (2000, Սուրբ էջմիածնի վեհարան)
Կոմպոզիցիաներ՝
- «Գրիգոր Նարեկացի » (1999)
- «Մեսրոպ Մաշտոցը» (1999, եռանկար)
- Դավթաշեն գյուղի (ՀՀ Արագածոտնի մարզ) մշակույթի տան որմնանկարներ (1983-1984)
- Երևանի № 185 (1986) և № 189 (1990-ական թթ.) դպրոցների որմնանկարներ
Ձևավորել է գրքեր։ Գործերից պահվում են ՀԱՊ-ում, Մարտունու պատկերասրահում, Սուրբ Էջմիածնի վանքում, Օշականի Սուրբ Մեսրոպ Մաշտոց թանգարանում և այլուր։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1995, 2000, 2003)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Կատեգորիաներ:
- Սեպտեմբերի 10 ծնունդներ
- 1923 ծնունդներ
- Գյումրի քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 6 մահեր
- 2004 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի շրջանավարտներ
- Երևանի պետական գեղարվեստաթատերական ինստիտուտի շրջանավարտներ
- ՀԽՍՀ վաստակավոր նկարիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Հայ նկարիչներ