Տիգրան Գորգիև
Տիգրան Գորգիև | |
---|---|
Պետություն(ներ) | ԽՍՀՄ |
Ծննդյան ամսաթիվ | օգոստոսի 30, 1910 |
Ծննդավայր | Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն |
Մահվան ամսաթիվ | դեկտեմբերի 13, 1976 (66 տարեկան) |
Մահվան վայր | Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կոչում | շախմատի միջազգային վարպետ[1], ԽՍՀՄ սպորտի վարպետ շախմատային կոմպոզիցիայի գծով և Շախմատային կոմպոզիցիայի գծով միջազգային մրցավար |
Տիգրան Բորիսի Գորգիև (ռուս.՝ Тигра́н Бори́сович Го́ргиев, օգոստոսի 30, 1910, Ղզլար, Kizlyarsky Otdel, Թերեքի մարզ, Ռուսական կայսրություն - դեկտեմբերի 13, 1976, Դնեպր, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայազգի խորհրդային շախմատային կոմպոզիտոր, միջազգային վարպետ (1969), միջազգային մրցավար (1956)։ Մասնագիտությամբ եղել է բժիշկ-համաճարակաբան, բժշկական գիտությունների դոկտոր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տիգրան Գորգիևը ծնվել է 1910 թվականին։ 1394-1939 թվականներն սովորել է Դաղստանի բժշկական ինստիտուտում[2]։ 1945 թվականին պաշտպանել է դիսերտացիա բժշկության թեմայով։ 1960 թվականին դարձել է բժշկական գիտությունների դոկտոր։ Շախմատային էտյուդներ և խնդիրներ է կազմել 1927 թվականից։ 1928 թվականին երկու առաջին մրցանակ է նվաճել շախմատային մրցույթներում։ Ընդհանուր հաշվով նա կազմել է մոտ 400 շախմատային էտյուդներ, որոնցից 80-ը տարբեր մրցույթներում գրավել են առաջին և երկրորդ տեղեր։ Հեղինակային հավաքածուներից բացի նա բազմաթիվ էտյուդային կոմպոզիցիաների հեղինակ է։
Լավագույն էտյուդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1-ին էտյուդի լուծումը 1. Փf6+ Աh7 2. Նg7+ Աh6 3. Նf7! Աg6 (3…Աc6 4. Փ:d8 և 5. Նd7) 4. Ձf8 Աc6! 5. Փ:d8 Աg7 6. Նe8 Աf7 7. Նh8 Աg7 8. Փf6+!! Ա:f6 9. Նh6+ և հաղթանակ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Harkola H. Handbook of Chess Composition — 7 — 2016. — P. 67.
- ↑ «ChessPro | Энциклопедия. Сергей Ткаченко». chesspro.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 16-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Бондаренко Ф. С. Триумф советского шахматного этюда. Киев: Здоров’я, 1984. Стр. 30-31.
- Горгиев Т. Б. Избранные этюды. М.: Физкультура и спорт, 1959.
- Советский шахматный этюд. М.: Физкультура и спорт, 1955, стр. 221—239.
- Погосянц Э. Памяти Т. Б. Горгиева (1910—1976). // Шахматы в СССР. — 1977. — № 6. — С. 30—31.
- Ткаченко С. Н. Тигран Горгиев — маэстро практических этюдов. — Одесса: Перспектива, 2013. — 144 с. — ISBN 978-966-413-385-9
|