Տիգրան Բարսեղյան (պետական գործիչ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տիգրան Բարսեղյան (այլ կիրառումներ)
Տիգրան Բարսեղյան
Ծնվել էմարտի 1, 1972(1972-03-01) (52 տարեկան)
ԿրթությունԵՊՀ իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն
Պարգևներ և
մրցանակներ
Մխիթար Գոշի մեդալ

Տիգրան Տարիելի Բարսեղյան (ծնվ. 1 մարտի 1972 թ., Երևան), ՀՀ պետական գործիչ, ՀՀ ֆինանսների նախարարի նախկին տեղակալ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1993-1996 թվականներին աշխատել է Էրեբունու շրջանի դատախազությունում որպես ստաժոր, ապա՝ Մյասինկյանի շրջանի դատախազության քննիչ։
  • 1996-2000 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի իրավաբանական բաժնի առաջին կարգի մասնագետ, առաջատար մասնագետ, ապա՝ պետաիրավական վարչության գլխավոր մասնագետ, պետաիրավական վարչության պետի տեղակալ։
  • 2000 թվականին՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Երևան քաղաքի վարչության հետաքննության բաժնի պետ։
  • 2000-2003 թվականներին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետի տեղակալ։
  • 2003 թվականին նշանակավել է ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ։
  • 2008 թվականի մայիսի 26-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն[1]։
  • 2008 թվականին՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնակատար։
  • 2008 թվականի հուլիսի 15-ին քաղաքացիական ծառայության մրցույթի արդյունքների հիման վրա ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ[2]։
  • 2009 թվականից՝ ՀՀ գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ։
  • 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից՝ այլ պաշտոնի նշանակվելու կապակցությամբ[3]։
  • 2009 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ[4]։
  • 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից[5]։
  • 2014 թվականի մայիսի 17-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ[6]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու զավակ։ Տիգրան Բարսեղյանը ՀՀ վաստակավոր իրավաբան Տարիել Բարսեղյանի որդին է։

ՀՀԿ անդամ է, ՀՀԿ խորհրդի անդամ։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն և գերմաներեն լեզուներին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  2. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  3. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  4. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  5. ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  6. ՏԻԳՐԱՆ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
  7. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  8. Տ. Տ. ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 1-ԻՆ ԴԱՍԻ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ