Տիգրանուհի Ալիխանյան
Ծնվել է | հուլիսի 9, 1950[1] (73 տարեկան) |
---|---|
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1973) |
Մասնագիտություն | բջջաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (2000) |
Աշխատավայր | Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ |
Տիգրանուհի Պատվականի Ալիխանյան (հուլիսի 9, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բջջաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (2000)։ ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Սուրեն Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տիգրանուհի Ալիխանյանը ծնվել է 1950 թվականի հուլիսի 9-ին, Երևանում։ 1973 թվականին ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը։ 1979 թվականից աշխատում է Երևանի «Շտապ օգնության» հիվանդանոցում (2004 թվականից՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն), 1989 թվականից` լաբորատոր բաժանմունքի վարիչ, 1991 թվականից, միաժամանակ` ՀՀ ԱՆ ակադեմիկոս Ս. Ք. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի կլինիկալաբորատոր ախտորոշման ամբիոնի պրոֆեսոր[3][4]։
Աշխատանքները վերաբերում են տարբեր օրգան-համակարգերի ուռուցքների և նախաուռուցքային վիճակների կլինիկական, բջջաբանական ախտորոշմանն ու կլինիկական արյունաբանությանը[3]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 http://am.hayazg.info/index.php?curid=73
- ↑ «Կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոն». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 27-ին.
- ↑ 3,0 3,1 Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005։
- ↑ Ալիխանյան, Տիգրանուհի Պատվականի
|