Տերմիդորականներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տերմիդորականներ (ֆր.՝ Thermidoriens), Ֆրանսիայում Տերմիդորյան հեղաշրջման (1794) մասնակիցներ։ Մտել են, այսպես կոչված, տերմիդորյան Կոնվենտի (1794 թվականի հուլիս - 1795 թվականի հոկտեմբեր) մեջ, կարևոր դեր են խաղացել Դիրեկտորիայի շրջանում (1795 թվականի հոկտեմբեր - 1799 թվականի նոյեմբեր)։

Տերմիդորականները միավորում էին զանազան քաղաքացիական խմբավորումների, ուր գլխավոր դերը պատկանում էր աջ տերմիդորականներին (գլխավորում էին Ժ․ Լ․ Տալյենը, Պ․ Բարրասը, ժ․ Ֆուշեն)՝ վերասերված յակոբինյաններին։ Ձախ տերմիդորականները (ղեկավարում էին ժ․ Կոլլոդէրբուան, ժ․ Բիյովարենը, Մ․ Վադյեն) մեծամասնությամբ նախկինում ձախ յակոբինյաններ էին։ Մ․ Ռոբեազիեռի և նրա համախոհների մահապատժից հետո աջ տերմիսորականները ձգտել են իշխանությունից հեռացնել ձախ տերմիդորականներին և որպես առիթ օգտագործելով 1795 թվականի ժերմինալի ապստամբությունը՝ ձերբակալել են նրանց գլխավոր ղեկավարներին և ջախջախել ամբողջ խմբավորումը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 675 CC-BY-SA-icon-80x15.png