Տետրաքորդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տետրաքորդ՝ քառալար, երաժշտության տեսության մեջ չորս հաջորդական աստիճաններով կազմված հնչյունաշարը։ Հին հույները տարբերում էին մաքուր կվարտայի սահմաններում հնչող և ներքին կազմությամբ զանազանվող դիատոնիկ, քրոմատիկ և էնհարմոնիկ տետրաքորդներ, դիատոնիկը երեք տեսակի՝ դորիական (վերեից ներքև՝ 1,1 1/2 տոն), Փռյուգիական (1, 1/2, 1) և լիդիական (1/2, 1, 1)։ Այս տետրաքորդները ընկալվում էին որպես որոշակի արտահայտչական բնույթով օժտված լադային պարզագույն «օրգանիզմներ», դրանց համակցություններից կառուցվում էին օկտավային լադերը։ Հին հունական տեսության վրա հիմնվեց արեմտաեվրոպական երաժշտության լադակազմությունը (տես Միջնադարյան լադեր

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 660 CC-BY-SA-icon-80x15.png