Տափաստանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տափաստանում
ռուս.՝ В степи
Երկիր ԽՍՀՄ
Ժանրդրամա
Թվական1950
Լեզուռուսերեն
ՌեժիսորԲորիս Բունեև
Սցենարի հեղինակԱլեքսանդր Գալիչ և Պյոտր Պավլենկո
ԴերակատարներՆատալյա Զաշչիպինա, Մարկ Բեռնես և Վսևոլոդ Սանաև
ԵրաժշտությունԱնատոլի Լեպին
ԿինոընկերությունՄաքսիմ Գորկու անվան կինոստուդիա
Տևողություն44 րոպե

«Տափաստանում» (ռուս.՝ «В степи»), 1950 թվականի խորհրդային գեղարվեստական լիամետրաժ գունավոր ֆիլմ[1], որը նկարահանել են ռեժիսորներ Բորիս Բունեևը և Անատոլի Ուլյանցևը Մ. Գորկու անվան կինոստուդիայում Պյոտր Պավլենկոյի «Տափաստանային արև» (ռուս.՝ «Степное солнце») վիպակի հիման վրա։ ԽՍՀՄ էկրաններին հայտնվել է 1951 թվականի մարտի 23-ին[2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիոներ Սերյոժա Եմելյանովը, որը նախկինում երբեք չի եղել տափաստանում, վարորդ հոր հետ գնում է բերքահավաքի։ Կոլտնտեսության կյանքի՝ որպես ահավոր ձանձրալի ու ավելորդ երևույթի մասին նրա նախկին պատկերացումները փոխվում են կատարված աշխատանքի տպավորության շնորհիվ, և տղան մեծ տխրությամբ է բաժանվում տափաստանից ու բնությունից, որը նա սիրել է ամբողջ կյանքի համար։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բորիս Ելիսեև – Սերյոժա
  • Անդրեյ Տարասով – Յաշա
  • Նատալյա Զաշչիպինա – Օլյա
  • Վլադիմիր Ֆեոկտիստով – Ժենյա
  • Անատոլի Կերբի – Սենյա
  • Յուրի Կոնոնով – Ալյոշա
  • Մարկ Բեռնես – Եմելյանով, Սերյոժայի հայրը
  • Վսեվոլոդ Սանաև – Տուժիկով, շրջկոմի քարտուղար
  • Պավել Վոլկով – Անիսիմ Իվանովիչ, կոլտնտեսության նախագահ
  • Յուրի Սարանցև – Կոլյա Սեմյոնով, կուսկազմակերպիչ
  • Վալենտինա Տելեգինա – մորաքույր Նյուսյա
  • Եկատերինա Սավինովա – կոմբայնավար (լուսագրերում նշված չէ)
  • Գեորգի Միլար – ջրկիր (լուսագրերում նշված չէ)

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սցենարի հեղինակ՝ Ալեքսանդր Գալիչ
  • Ռեժիսորներ՝ Բորիս Բունեև, Անատոլի Ուլյանցև
  • Օպերատոր՝ Լեոնիդ Դուլցև
  • Նկարիչ՝ Դավիթ Վինիցկի
  • Կոմպոզիտոր՝ Անատոլի Լեպին
  • Հնչյունային օպերատոր՝ Դմիտրի Բելևիչ
  • Երգերի տեքստի հեղինակ՝ Ալեքսանդր Գալիչ
  • Դիրիժոր՝ Գրիգորի Գամբուրգ
  • Ֆիլմի տնօրեն՝ Նաթան Հոֆման

«Дорожная» երգը («Городов в России много и дорог красивых много, и людей хороших много — всех их надо повидать…», «Ռուսաստանում շատ քաղաքներ կան, և շատ գեղեցիկ ճանապարհներ կան, և շատ լավ մարդիկ կան, նրանց բոլորին պետք է տեսնել...») կատարում է Մարկ Բեռնեսը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Советские художественные фильмы. Аннотированный каталог / Сост. Н. А. Глаголева, М. Х. Зак, А. В. Мачерет, Л. А. Парфёнов, В. М. Розина, Э. Л. Сосновский, П. В. Фионов, О. В. Якубович под ред. А. В. Мачерета и др. — М.: Искусство, 1961. — Т. 2: Звуковые фильмы (1930—1957 гг.). — 784 с. — 3000 экз.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]