Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան
Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան | |
---|---|
Տեսակ | թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Տացինսկայա |
Հիմնադրվել է | 1968 |
Կայք | tatsinskii-museum.jimdo.com |
![]() | |
![]() |
Տացինսկայայի պատմագավառագիտական թանգարան (ռուս.՝ Тацинский историко-краеведческий музей), թանգարան Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի Տացինսկայա ստանիցայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը հիմնադրվել է 1968 թվականի հոկտեմբերին։ Նրա բացումը համապատասխանեցվել է Տացինսկայայի տանկային մարտարշավի 25-ամյակին։ Թանգարանի ցուցադրությունները գտնվում են չորս ցուցասրահներում. թիվ 1` «Կազակական վերնասենյակ», թիվ 2` «Քաղաքացիական պատերազմը և նախապատերազմյան տարիները», թիվ 3` «Մարտական փառքի սրահ», թիվ 4` «Ցուցասրահ»[1]։
Թանգարանի ցուցադրությունում կենտրոնական տեղ է հատկացված Տացինսկայայի տանկային մարտարշավին[2], որը 1942 թվականի դեկտեմբերի 16-24-ին իրականացրել է 24-րդ տանկային կորպուսը` տանկային զորքերի գեներալ-մայոր Վասիլի Միխայլովիչ Բադանովի հրամանատարության ներքո, և նրա դերին Ստալինգրադի ճակատամարտում։ Այդ իրադարձությանը նվիրված են «Գեներալ Բադանովի տանկիստների կողմից Տացինսկայայի օդանավակայանի գրավումը» տրամանկարը (հեղինակ` Վիտալի Իվանովիչ Ռոմախով), Ստալինգրադի ճակատամարտի քարտեզ-սխեման, Ստալինգրադի ճակատամարտի մասնակիցների լուսանկարները և ռազմավարային զենքի նմուշները։ Թանգարանի ցուցասրահային-ցուցահանդեսային տարածքը 226 քմ է, ֆոնդերի պահեստարաններինը` 14 քմ։ Տարեկան այցելուների միջին քանակը` 4000։ Պահպանության միավորների քանակը` 2147[3][4]։
2014 թվականի մարտի 13-ին թանգարանից գողացվել էր Դոնի զորավար, ավիացիայի գեներալ-մայոր Սեմյոն Դմիտրիևիչ Տերենչենկոյի երկու հազվագյուտ շքանշան և մեկ մեդալ[5][6]։
Հասցե
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանի հասցեն. 347060, Ռոստովի մարզ, Տացինսկի շրջան, Տացինսկայա ստանիցա, Սորևնովանիա նրբանցք, տուն 9։
Թանգարանի մոտ հարթակի վրա կանգնած է հետպատերազմյան թողարկման Տ-34-85 տանկ։ Թանգարանի մուտքի կողքին տեղադրված է ԶԻՍ-3 76-միլիմետրանոց հակատանկային հրանոթ` ինքնաշեն հրետասայլի վրա։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Тацинский историко-краеведческий музей(չաշխատող հղում)
- ↑ Музей едет к вам(չաշխատող հղում)
- ↑ Тацинский музей пополнился еще одним ценным экспонатом(չաշխատող հղում)
- ↑ Выделены средства на обновление оборудования Тацинского историко-краеведческого музея(չաշխատող հղում)
- ↑ Министр внутренних дел России приказал расследовать кражу редких наград из тацинского музея
- ↑ Депутат Госдумы РФ Свиридов В.В. посетил Тацинский музей(չաշխատող հղում)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանը museum.ru կայքում
- Թանգարանը Արխիվացված 2017-05-11 Wayback Machine Ռոստովի մարզի կառավարության կայքում