Տարօրինակ Սուրբ ծնունդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարօրինակ Սուրբ ծնունդ
ռուս.՝ Странное Рождество
ԵրկիրՈւկրաինա Ուկրաինա
Ժանրկինոկատակերգություն
Թվական2006
Լեզուռուսերեն
ՌեժիսորՄաքսիմ Պապերնիկ
ԴերակատարներԲարբարա Բրիլսկա, Լիա Ախեջակովա, Վլադիմիր Գորյանսկի, Բոգդան Ստուպկա, Olha Sumska? և Kostyantyn Kostyshyn?
Տևողություն142 րոպե

«Տարօրինակ Սուրբ ծնունդ», ուկրաինական կատակերգական երկու մասանոց հեռուստատեսային ֆիլմ, որ նկարահանվել ու թողարկվել է 2006 թվականին ռեժիսոր Մաքսիմ Պապերնիկի կողմից։ Ֆիլմը նկարահանվել է ամերիկացի դրամատուրգ Ջոն Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը» հայտնի կատակերգության հիման վրա։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում արդեն մի քանի տարի անընդմեջ Սուրբ ծննդին ձյուն չի գալիս։ Սակայն ներկա տարում ամեն ինչ պետք է ընթանա այլ կերպ։

Օլգա Սամոյլովան՝ ալկոհոլային հայտնի մագնատի այրին, մարդկանց խոստացել է, որ եթե այս տարի նորից ձյուն չլինի, ապա ինքն իր միջոցներով ձեռք կբերի արհեստական ձյուն և դրանով կծածկի ամբողջ քաղաքը։ Օլգան իր կյանքի նպատակը համարում է ուրիշների նվիրական երազանքների իրականացումն ու կազմակերպում է «Երջանկության հիմնադրամ» իր հանգուցյալ միլիոնատեր ամուսնու պատվին։

Օլգայի ամուսնու՝ նախորդ ամուսնությունից ունեցած երեք երեխաները՝ հասարակական անձնավորություն Լիլիան (Օլգա Սումսկայա), պատգամավոր Գեորգին (Ա. Գետմանսկի) և դատախազ Պյոտրը (Վլադիմիր Գորյանսկի), որոնք վատնել են հոր ժառանգությունը, իրենց խորթ մոր փողերը համարում են իրենցը և մտադիր են թույլ չտալ նրան ծախսել դրանք։ Նրանք Օլգա Նիկոլաևնային տեղավորում են մասնավոր հոգեբուժարանում, ապա նրանից պահանջում են իրենց տալ արժեթղթերը։ Միևնույն ժամանակ նրանցից յուրաքանչյուրը փորձում է յուրացնել ամբողջ գումարը՝ համարելով, որ ինքն ամենասիրելի երեխան է, և մայրը ճշմարտությունն ասել է միայն իրեն։

Սակայն Օլգա Նիկոլաևնան խորամանկությամբ հաղթում է ժլատ չարագործներին։ Մինչ նա հանգիստ տոնում է Սուրբ ծնունդը, Լիլիային ձերբակալում են երկրագիտական թանգարանում, որտեղ նա փնտրում էր փաստաթղթերը դինոզավրի որովայնում, Գեորգին փորում էր երկրի նախագահի ջերմոցում նույն նպատակով, իսկ Պյոտրն ամառանոցում քանդում է հին ծխնելույզը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Բարբարա Բրիլսկա Օլգա Սամոյլովա[1] Օլգա Սամոյլովա[1]
Բոգդան Ստուպկա Պավլենկո բժիշկ Պավլենկո
Լիա Ախեջակովա Լյուսյա մորաքույր Լյուսյա
Օլգա Սումսկայա Լիլիա Լիլիա
Վլադիմիր Գորյանսկի Պյոտր Պյոտր
Ալեքսանդր Գետմանսկի Գեորգի Գեորգի
Իգոր Պիսմեննի Մոիսեյ Մոիսեյ
Անդրեյ Սամինին Դենիս Դենիս
Օլեսյա Վլասովա Լյուբաշա Լյուբաշա
Դերասան Դեր
Օլգա Կուլչիցկայա Նադյա Նադյա
Իննա Բելիկովա Վերա Վերա
Դիմա Դրաչ Գոշա Գոշա մանկության տարիներին
Վլադիկ Իվանով Պյոտր Պյոտր մանկության տարիներին
Իրա Շումլեկովսկայա Լիլիա Լիլիա մանկության տարիներին
Ալեքսանդր Գայշտուտ երջանիկ հրեա
Կոնստանտին Կոստիշին առաջին տնօրեն
Ալլա Գորդիենկո երկրորդ տնօրեն
Վյաչեսլավ Ստասենկո երրորդ տնօրեն

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բեմադրող ռեժիսոր – Մաքսիմ Պապերնիկ
  • Պրոդյուսերներ – Վլադիսլավ Ռյաշին, Ալեքսեյ Գոնչարենկո
  • Բեմադրող օպերատոր – Վադիմ Սավիցկի
  • Սցենարի հեղինակ – Սլավա Օրեշչուկ
  • Կոմպոզիտոր – Սերգեյ Կոսարենկո
  • Հնչյունային ռեժիսոր – Վիկտոր Ալֆյորով
  • Մոնտաժի ռեժիսոր – Ալեքսանդր Ստոգնի
  • Հագուստների նկարիչ – Օլգա Սեյմուր
  • Գրիմարար – Աննա Բրուստինովա

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դեկտեմբերի 18-ին ֆիլմը թողարկվել է DVD-սկավառակով «Синема Трейд» ընկերության կողմից[2]։

Տեխնիկական տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ձևաչափ — DVD (PAL) (Պարզեցված հրատարակություն) (Keep case)
  • Պատկեր — գունավոր, WideScreen 16:9 (1.78:1)
  • Ձայն — ստերեո, Dolby Digital 5.1
  • Գույն — PAL
  • Շերտերի թիվ — DVD-9 (2 շերտ)
  • Տարածաշրջանային կոդ — 5

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հնչյունավորել է Նինա Կաստորֆը
  2. OZON.ru — DVD | Странное Рождество

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]