Տարիել Կապանաձե
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 1, 1962 (62 տարեկան) կամ դեկտեմբերի 30, 1962 (62 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Հասակ | 173 | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | Աջ կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
|
Տարիել Կապանաձե (վրաց.՝ ტარიელ დავითის ძე კაპანაძე; դեկտեմբերի 1, 1962 կամ դեկտեմբերի 30, 1962, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), Խորհրդային և վրացի ֆուտբոլիստ։ Խաղացել է կիսապաշտպանի դիրքում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիել Կապանաձեն իր ֆուտբոլային կարիերան սկսել է Թբիլիսիի 35-րդ ֆուտբոլային դպրոցում[1]։ 1980 թվականից սկսվեց նրա պրոֆեսիոնալ կարիերան, սկզբում միացավ «Լոկոմոտիվ» ակումբին և սկսեց հանդես գալ ԽՍՀՄ-ի բարձրագույն առաջնությունում, հետագայում միացավ «Դինամո» ակումբի երկրորդ թիմին։
1984 թվականին ֆուտբոլիստը վերադարձավ «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրեց 3 մրցաշրջան։
1987 թվականին, այն բանից հետո երբ «Լոկոմոտիվը» դուրս մնաց Երկրորդ Լիգայից, Տարիելը որոշեց տեղափոխվել «Գուրիա» ակումբ։ Նոր ակումբում ֆուտբոլիստը հնարավորություն ունեցավ մասնակցելու ԽՍՀՄ-ի բարձրագույն առաջնությանը։ Նորեկ ֆուտբոլիստի համար դժվար եղավ ընդգրկվել հիմնական կազմ, Տարիելը հասցրեց խաղալ ընդամենը 2 խաղ։ Այդ մրցաշրջանում նա տեղափոխվեց «Տորպեդո», որտեղ անցկացրեց 9 խաղ։
1988 թվականին Կապանաձեն տեղափոխվեց «Մետալուրգ» ակումբ, որը անվանափոխվեց «Գորդայի»։ 1990 թվականից նա սկսեց հանդես գալ Վրաստանի առաջնությունում։ Ակումբում նա հանդես եկավ 6 տարի և երկու անգամ դարձավ Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր[1]։
1993 թվականին Կապանաձեն տեղափոխվեց ուկրաինական «Տեմպ» ակումբ, այնտեղ նա հանդես եկավ Ուկրաինայի բարձրագույն լիգայում։ Ակումբի տնօրենը վրացի էր և իր ազգակիցներին հրավիրում էր ակումբ[1]։ Առաջին մրցաշրջանին Կապանաձեի թիմը զբաղեցրեց 9-րդ հորիզոնականը, բայց հաջորդ մրցաշրջանում՝ 17-րդը, որի պատճառով դուրս մնաց բարձրագույն լիգայից։
1996 թվականի ձմռանը Կապանաձեն տեղափոխվեց «Նիվա» ակումբ։ Այնտեղ նա անցկացրեց 6 տարի՝ համալրելով թիմի հարձակման գիծը։ «Նիվա» ակումբի տուգանային հարվածները իրացնում էր Տարիել Կապանաձեն[2][3]։
2002 թվականին Տարիելը լքեց Ուկրաինան և տեղափոխվեց ռուսական «Դինամո»[1][4]։ Ակումբում նա անցկացրեց կես տարի՝ դառնալով 17 գոլի հեղինակ։ 2003 թվականի ամռանը Կապանաձեն տեղափոխվեց «Լոկոմոտիվ», որտեղ անցկացրեց 24 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ 2004 թվականին Կապանաձեն ավարտեց կարիերան։
Կարիերայից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարիերայի ավարտից հետո Կապանաձեն սկսեց դասավանդել Նիժնի Նովգորոդյան ֆուտբոլային ակադեմիայում, որը ղեկավարում էր ֆուտբոլային արբիտր Իգոր Եգորովը։ 2009 թվականին թիմը դարձավ 1998 թվականին ծնված մարզիկների՝ Նիժնի Նովգորոգ քաղաքի ֆուտբոլի առաջնությանը։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1990 և 1992 թվականների Վրաստանի առաջնության բրոնզե մեդալակիր։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարիելը ունի զույգ եղբայր՝ Ավթանդիլ Կապանաձե անունով[5]։ Ամուսնացած է, կնոջ անունը Լաուրա է, ունի երկու զավակ։ Աղջիկը՝ Քրիստինան (ծնված 18.06.1991 թ.), ով ապրում է Մոսկվայում, գնացել է հոր հետքերով և Մոսկովյան գործակալությունում աշխատում է որպես ֆուտբոլային մենեջեր։ Որդին՝ Դավիթը (ծնված 26.04.1988 թ.), ֆուտբոլային մարզիչ է։ Ընտանիքի հետ ապրում է Նիժնի Նովգորոդում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 «Команда братьев. Автандил и Тариэл Капанадзе, Максим и Сергей Андреевы». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Нива — ЦСКА — 1:0 (0:0)
- ↑ Нива — Ворскла — 1:1 (0:1)
- ↑ «Сюрпризы продолжаются». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 6-ին.
- ↑ Невиданное подкрепление превратило «Таврию» в грозную силу(չաշխատող հղում)