Տարա Գրինստեդի սպանությունը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Տարա Ֆեյ Գրինստեդ () ամերիկյան միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի՝ Ջորջիայի Օկիլիա քաղաքից, որն անհետացել է 2005 թվականի հոկտեմբերի 22-ին, և մահացած է ճանաչվել 2010 թվականին[1]։

2017 թվականի փետրվարի 23-ին Ջորջիայի Հետաքննությունների բյուրոյի մամուլի ասուլիսը պաշտոնապես հայտարարեց, որ տեղեկություն է ստացվել, որը հանգեցրել է Ռայան Ալեքսանդր Դյուկի ձերբակալությանը՝ Գրինստեդի սպանության և թաքցնելու համար[2]։ 2017 թվականի մարտի 3-ին հրապարակվեց նոր ձերբակալություն՝ կապված Գրինստեդի անհետացման հետ, երբ Դյուկի նախկին դասընկեր Բո Դյուքսին (բարեկամական կապ չունեցող) մեղադրանք առաջադրվեց մահը թաքցնելու, ձերբակալմանը խոչընդոտելու և ապացույցները կեղծելու փորձի մեջ[3]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրինստեդը ծնվել է 1974 թվականի նոյեմբերի 14-ին Ջորջիայի Հոքինսվիլում, Բիլ և Ֆեյ Գրինստեդների ընտանիքում[4]։ Նա ուներ միայն մեկ քույր՝ Անիտա Գրինստեդ։ Գրինստեդը 1999 թվականին ստացել է Միսս Թիֆթոնի տիտղոսը և մասնակցել «Միսս Ջորջիա» գեղեցկության մրցույթին[5]։ Նրա շահումները այս մրցույթից և շատ այլ մրցույթներից, որոնց նա մասնակցել էր, օգնեցին նրան վճարել քոլեջի համար[6]։ Գրինստեդն ավարտել է Կոխրանի քոլեջը և 2003 թվականին Վալդոստայի պետական համալսարանում ստացել է մագիստրոսի կոչում։ 1998 թվականին սկսել է պատմություն դասավանդել Օկիլլիայի Իրվին շրջանի ավագ դպրոցում[5]։

Անհետացում[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի հոկտեմբերի 22-ին, իր անհետացման նախորդ գիշերը, Գրինստեդը այցելեց գեղեցկության մրցույթ, որտեղ երիտասարդ մասնակիցների մարզիչն էր[7]։ Հոկտեմբերի 24-ին՝ երկուշաբթի առավոտյան, նա աշխատանքի չգնաց։ Գործընկերները ոստիկանություն կանչեցին, որոնք գնացին տուն, որտեղ նա միայնակ էր ապրում։ Նրանք տանը գտան Գրինստեդի բջջային հեռախոսը և մեքենան՝ դրսում։ Նրա դրամապանակն ու բանալիներն անհետացել էին[8][9]։

Տեղի ոստիկանությունը անմիջապես կանչեց Ջորջիայի հետաքննության բյուրո՝ զգալով, որ «ինչ-որ բան այն չէ», և գործը դուրս է փոքր քաղաքի ոստիկանական բաժանմունքի ռեսուրսներից։ Բյուրոն բռնի ներխուժման և դիմադրության նշաններ չի գտել[7]։

Իրվին շրջանի ավագ դպրոցի տնօրեն Բոբի Քոները մեջբերում է «The Atlanta Journal-Constitution»-ի խոսքերը. «Մենք փոքր համայնք ենք, և սա իսկապես հուզել է մեզ, քանի որ դրա մասին մենք միայն կարդացել ենք։ Նա հրաշալի, հրսպուրիչ բնավորությամբ անձնավորություն է, և երեխաները պարզապես սիրում են նրան»[10]։

Հետաքննություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականին Գրինստեդի գործը նոր ուշադրության արժանացավ CBS News-ի «48 Hours Mystery» շոուի զեկույցով, որտեղ նշվում էր Գրինստադի անհետացման նմանությունը մեկ այլ երիտասարդ կնոջ՝ Ջենիֆեր Քեսիի անհետացման հետ, Օռլանդոյում[6]։

Այդ «48 Hours Mystery»-ի հետ կապված՝ ոստիկանությունը պարզեց, որ նրանք գտել են ԴՆԹ՝ բժշկական ձեռնոցի վրա, որը հայտնաբերվել է Գրինստեդի բակում։

Ռոթվելը որպես կասկածյալ չի նշել այն անձին, ում ԴՆԹ-ն հայտնաբերվել է ձեռնոցում, սակայն նա ասել է, որ այդ անձը կարող է օգնել գործին։ «Մենք կարծում ենք, որ դա կարևոր տարր է գործը լուծելու համար», - ասաց Ռոթվելը։ Ռոթվելն ասաց, որ ԴՆԹ-ն վերլուծվել է և գործակալները համոզված են, որ դա մարդու ԴՆԹ է։ Բայց նրանք այդ մարդու ինքնությունը չեն հաստատել։ Նա ասաց, որ հետաքննության ընթացքում գործակալները ԴՆԹ-ն համեմատել են տասնյակ մարդկանց հետ, որոնք ճանաչել են Գրինստեդին կամ նրա հետ կապված են եղել։ «Ոչ մեկը չհամապատասխանեց»,- Ռոթվելն ասաց։ ԴՆԹ-ն նաև գրանցվել է Ջորջիայի և ազգային արխիվներում, բայց դեռևս համապատասխանում չկա[8]։

2009 թվականի փետրվարին համացանցում սերիական մարդասպանների մասնակցությամբ տեսանյութեր տարածվեցին[11]։ Վերնագրված «Բռնիր ինձ, մարդասպա՛ն» տեսանյութում հայտնված տղամարդը մանրամասնեց, որ նա պնդում է, որ այդտեղ իր տասնվեց կին զոհերն են, և նրանցից մեկն էլ Գրինստեդն է։ Չնայած որ տղամարդու դեմքը և ձայնը թվային եղանակով անհասկանալի էր դարձված, ոստիկանությունը ի վերջո հաստատեց, որ տեսանյութի հեղինակը 27-ամյա Էնդրյու Հեյլին է։ Ոստիկանության հետաքննությունը պարզեց, որ տեսանյութերը տարօրինակ, մշակված կեղծիքի մի մասն են, և Հեյլին, ի վերջո, վերացվել է որպես Գրինսթեդի անհետացման հիմնական պատճառ[12]։

2011 թվականին GBI-ի գլխավոր հետախույզն ասաց, որ «այս գործի քննությունը երբևէ չի դադարեցվել», հավելելով, որ կարևոր տեղեկություններ են ի հայտ գալիս ամեն շաբաթ[1][7]։

2016–2017 թվականներին, պաշտոնյաների և զանգվածային լրատվամիջոցների աջակցությամբ ստեղծվեց «Up and Vanished» փոդքասթը, որի օգնությամբ պետք է լույս սփռվեր վկայությունների վրա և արժանանար հանրության ուշադրությանը հրավիրվեր[13][14][15]։

2017 թվականի փետրվարի 23-ին GBI-ին հայտարարեց, որ իրենք ստացել են տեղեկություն, ըստ որի, Ռայան Ալեքսանդր Դյուկը մեղադրվում էր Գրինստեդի սպանության մեջ[16]։ Գրինստեդի անհետացումից մոտ երեք տարի առաջ Դյուկը հաճախել էր Իրվին շրջանի ավագ դպրոց, որտեղ աշխատում էր Գրինստեդը[17]։ Ըստ դատական կարգադրագրի, Դյուկը կողոպտել էր Գրինստեդի տունը, և երբ նա բռնել է հանցագործին՝ նա խեղդամահ է արել աղջկան և մարմինը հեռացրել տնից[17][18]։ 2017 թվականի մարտի 3-ին մեկ այլ մեղադրանք առաջադրվեց Գրինստեդի անհետացման գործով։ Բո Դյուքսին՝ Դյուկի դասընկերոջը, (բարեկամական կապ չունեցող) մեղադրանք առաջադրվեց մահը թաքցնելու, ձերբակալմանը խոչընդոտելու և ապացույցները կեղծելու փորձի մեջ։ Գրինստեդի քույրը՝ Անիտա Գատիսը, ասել է, որ նա ճանաչել է Բո Դյուքսի ընտանիքին երկար տարիներ, սակայն երբեք որևէ կապ չի տեսել նրա և քրոջ անհետացման մեջ[3]։

Իրավական ընթացք[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսին երդվյալ ատենակալները 4 նոր մեղադրանք առաջադրեցին Դյուքսին․ երկուսը՝ սխալ ցուցմունք տալու, մեկը՝ հանցագործին թաքցնելու և մեկը՝ սպանությունը թաքցնելու համար։ Այս լրացուցիչ մեղադրանքները հիմնված են Ուիլկոկս շրջանի եզրակացության վրա, ըստ որի՝ Դյուկերը ստել է GBI-ի քննիչին՝ Գրինստեդի անհետացման հետ կապված 2016 թվականի հարցաքննության ժամանակ։

Ռայան Դյուկի և Բո Դյուքսի ձերբակալությունից հետո, Իրվին շրջանի դատավոր Մելանի Քրոսը հրաման արձակեց, որով գործի մեջ ներգրավված որևէ մեկին արգելվում էր խոսել դրա մասին՝ Դյուքսի արդար դատավարության իրավունքը պաշտպանելու համար[19]։ Ջորջիա նահանգի WMAZ և WXIA հեռուստաընկերությունները դատարանում վիճարկել են հրամանը, իսկ դատավոր Քրոսը մեղմացրել է հրամանը, բայց դեռևս «սահմանափակել է բոլորի հրապարակային մեկնաբանությունները, ովքեր աշխատում են դատախազության կամ պաշտպանության, դատարանի անձնակազմի և՛ ներկա, և՛ նախկին ոստիկանների հետ»[19]։ WMAZ-ը և WXIA-ը կրկին դիմում են դատարան՝ հրամանի համար, և 2017 թվականի հոկտեմբերին գործը տեղափոխվում է Ջորջիայի Գերագույն դատարան[19]։ 2018 թվականի մարտին, միաձայն որոշմամբ գործը փակվեց[20]։

2019 թվականի մառտի 19-ին սկսվեց Բո Դյուքսի դատավարությունը[21][22]։ 2019 թվականի մարտի 22-ին նա մեղավոր ճանաչվեց սպանությունը թաքցնելու համար և դատապարտվեց 25 տարի ազատազրկման[23]։

Ռայան Դյուկի դատը նանակված էր 2019 թվականի ապրիլի 1-ին[24], սակայն Ջորջիա նահանգի Գերագույն դատարանը 2019 թվականի մարտի 28-ին հետաձգեց այն, երբ Դյուկի փաստաբանները պնդեցին, որ իրենց հակասահմանադրական կերպով մերժել են միջոցներ տրամադրել՝ Դյուկի շահերը պաշտպանելու համար[25]։ Դատը սկսվեց 2022 թվականի մայիսի 9-ին[26][27]։ Դատավարության ընթացքում Դյուկը մեղավոր չճանաչեց իրեն և մեղադրեց Դյուքսին։ 2022 թվականի մայիսի 20-ին Դյուկը անմեղ ճանաչվեց մարդասպանության, դաժան հարձակման և գողության համար, սակայն մեղավոր ճանաչվեց սպանությունը թաքցնելու համար[28]։ Երեք օր անց տրվեց առավելագույն պատիժ՝ 10 տարի ազատազրկում[29]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անհետ կորած մարդկանց ցանկը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Search reopens in disappearance of Tara Grinstead». 2015 թ․ փետրվարի 12. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  2. Tara Grinstead missing: Ex-student used hands to kill teacher in home, warrant says. CBS News / AP, February 24, 2017
  3. 3,0 3,1 Thomas, Tony (2017 թ․ մարտի 3). «Tara Grinstead's sister says she's known suspect's family for years: 'It's unreal'» (video). WSB-TV 2. Atlanta, GA: Cox Media Group.
  4. «Faye Grinstead Obituary (2008) - Tifton, GA - The Tifton Gazette». www.legacy.com (անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 9-ին.
  5. 5,0 5,1 Mikkilineni, Rupa. «Missing beauty queen was mending broken heart». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  6. 6,0 6,1 «Stolen Beauty». 48 Hours. CBS News. 2008 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  7. 7,0 7,1 7,2 Carter, Allen (2011 թ․ նոյեմբերի 9). «Special Report: What happened to Tara Grinstead?». mysouthwestga.com. Fox 31. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  8. 8,0 8,1 Womack, Amy Leigh (2008 թ․ հուլիսի 1). «GBI Releases New Info In Tara Grinstead Case». The Telegraph (Macon). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 13-ին.
  9. «Possible new leads in Tara Grinstead case». WFXL Fox 31. 2015 թ․ փետրվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 19-ին.
  10. Montgomery, Bill (2005 թ․ նոյեմբերի 3). «Search finds no clues about missing teacher». Atlanta Journal and Constitution.
  11. «People hope Grinstead case will be solved soon». 2015 թ․ փետրվարի 11. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  12. Rankin, Bill. «Catch me killer says he's guilty of hoax». Atlanta Journal Constitution. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  13. «How I helped solve a decade-old missing person's case with my podcast». 2018 թ․ օգոստոսի 20. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  14. Harvey-Jenner, Catriona. «How the Up and Vanished Podcast Helped Crack a 2005 Cold Case». Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  15. Locker, Melissa (2017 թ․ մարտի 17). «How 'Up and Vanished' Podcast Helped Solve Cold Murder Case». Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  16. Chamberlain, Samuel (2017 թ․ փետրվարի 23). «Tara Grinstead: Ex-student accused of murdering missing Georgia teacher». Fox News. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  17. 17,0 17,1 «Tara Grinstead's murderer used his hands to kill her». Nydailynews.com. Վերցված է 2017 թ․ փետրվարի 28-ին.
  18. Fabian, Liz. «Tara Grinstead was killed during a burglary at her home, warrants say». The Telegraph. Վերցված է 2021 թ․ փետրվարի 20-ին.
  19. 19,0 19,1 19,2 Beimfohr, Chelsea (2017 թ․ հոկտեմբերի 24). «Georgia Supreme Court hears gag order arguments in Grinstead case». WMAZ. Վերցված է 2018 թ․ փետրվարի 22-ին.(չաշխատող հղում)
  20. «Tara Grinstead case: Ga. high court tosses gag order in killing of long-missing beauty queen» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 7-ին.
  21. «First trial begins in death of missing Georgia teacher». Fox News / Associated Press. 2019 թ․ մարտի 19. Վերցված է 2019 թ․ մարտի 19-ին.
  22. «Man charged with helping burn beauty queen's body faces new charges». Contributing: WXIA-TV, Atlanta (անգլերեն). MACON, Ga.: USA TODAY. 2017 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 19-ին.
  23. Stevens, Alexis (2019 թ․ մարտի 22). «Bo Dukes sentenced to 25 years in Tara Grinstead case». Վերցված է 2021 թ․ փետրվարի 15-ին.
  24. Thomas, Tony. «urder trial in Tara Grinstead case set for April». wsbtv.com. Cox Media Group. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 1-ին.
  25. Rankin, Bill. «NEW DEVELOPMENT: Georgia high court delays Tara Grinstead murder trial». Վերցված է 2021 թ․ փետրվարի 16-ին.
  26. FOX 5 Atlanta Digital Team (2022 թ․ մայիսի 16). «Ryan Duke Trial: State rests in Tara Grinstead murder case». www.Fox5atlanta.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  27. Kyrs Purvis (2022 թ․ մայիսի 9). «Family, colleagues, former students testify on first day of Grinstead murder trial». newschannel9.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 16-ին.
  28. «Jury finds man not guilty of murder in teacher's death». AP NEWS. Վերցված է 2022 թ․ մայիսի 20-ին.
  29. «Acquitted of Georgia teacher Tara Grinstead's murder, Ryan Duke sentenced to 10 years for hiding her body». cbsnews.com. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]