Jump to content

Տարածաշրջանային երկրաբանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարածաշրջանային երկրաբանություն
գիտության բաժին Խմբագրել Wikidata
Ենթադասերկրաբանություն Խմբագրել Wikidata
Մասն էերկրաբանություն Խմբագրել Wikidata

Տարածաշրջանային երկրաբանություն (լատիներեն՝ regionalis տեղական, մարզային, շրջանային), երկրաբանության բաժին, որն ուսումնասիրում է երկրակեղևի առանձին շրջանների երկրաբանական կառուցվածքը, զարգացման պատմությունը, նյութական կազմության, ֆիզիկական դաշտերի և օգտակար հանածոների բաշխման օրինաչափությունները։

Տարածաշրջանային երկրաբանությունը հենվում է երկրագիտության ընդհանուր նվաճումների ու աքսիոմատիկայի վրա և անհրաժեշտ ընդհանրացումներն ու կիրառական առաջարկությունները ներկայացնում է գործնական մասշտաբի քարտեզների ու ռեգիոնալ նկարագրությունների ձևով։ Վերջիններս արտացոլում են հետազոտվող շրջանի երկրաբանական օբյեկտներն ըստ դրանց նյութական կազմի, հասակի, տեկտոնական կառուցվածքի, հանքաբերության ու դինամիկական ակտիվություն։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Տարածաշրջանային երկրաբանություն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։