Տատյանա Շչեգլովա
Տատյանա Շչեգլովա | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 4, 1967 (53 տարեկան) |
Ծննդավայր | Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող և բանաստեղծուհի |
Ազգություն | ռուս |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Վորոնեժի պետական համալսարան |
Անդամակցություն | Ռուսաստանի գրողների միություն և Ռուսաստանի լրագրողների միություն |
Տատյանա Յուրևնա Շչեգլովա (ռուս.՝ Татьяна Юрьевна Щеглова, սեպտեմբերի 4, 1967, Տվեր, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս գրող, բանաստեղծ, Ռուսաստանի գրողների միության անդամ (2007), Ռուսաստանի լրագրողների միության անդամ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Շչեգլովան ծնվել է 1967 թվականի սեպտեմբերի 4-ին, Տվերի մարզի Կալինին քաղաքում: Սովորել է Լիպեցկի երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում, այնուհետև ընդունվել և ավարտել է Վորոնեժի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Երկար ժամանակ տեղական լրատվամիջոցներում զբաղվել է լրագրությամբ: Խորհրդային շրջանում անդամագրվել է Լրագրողների միությանը: Աշխատել է որպես «Լիպեցկի երաժշտության տուն» քաղաքային հաստատության փոխտնօրեն: Նրա գրական ստեղծագործությունները մշտապես տպագրվում են շրջանային և մարզային թերթերում, շատ հաճախ նրա ստեղծագործությունները կարելի է գտնել «Պետրովսկի մոստ» տարածաշրջանային գրական ամսագրի էջերում: Վաղ տարիքում սկսել է զբաղվել բանաստեղծական գործունեությամբ: Տասնհինգ տարեկան հասակում գրել է բանաստեղծություններ և պատմվածքներ: 1996 թվականին լույս է տեսել նրա բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Իմ ամիսը մարտն է»: Նրա առաջին «Առանց նոտաների» վեպը գրվել է 2000 թվականին, բայց լույս է տեսել միայն 2007 թվականին, այնուհետև ընդգրկվել է «Մեծ գիրք» ազգային գրական մրցանակի ցուցակում:
Նրա հեքիաթների և պատմվածքների նոր հավաքածուն լույս է տեսել 2008 թվականին և կոչվում է «Բայց կարող էր նաև այդպես լինել ...», 2012 թվականին հրատարակվել է «Ընտրեք հարմար կեցվածք» գիրքը, որի հիմքում ընկած է համանուն բիզնես-նովելը, 2014 թվականին լույս է ընծայվել «Лики любви» պատմվածքների ժողովածուն[1]:
Տատյանա Յուրևնայի արձակը տպագրվում է նաև արտերկրում: 2012 թվականին Նյու Յորքում անգլերեն և ռուսերեն լեզուներով «Բառ \ Word» (No 75) գրական ամսագրում լույս է տեսել «Գիշերը լուսավոր է» վիպակը: 2013 թվականին Գերմանիայում լույս է տեսել «Գիշերը լուսավոր է» գիրքը, որն ընդգրկում է պատմվածքներ, ինչպես նաև երեք վիպակներ[2]:
2007 թվականից Շչեգլովան անդամակցում է Ռուսաստանի գրողների միությանը: 2010 թվականից Ռուսաստանի գրողների միության տարածաշրջանային բաժանմունքի պատասխանատու քարտուղարն է: Ներկայումս նա «Петровский мост» տարածաշրջանային գրական ամսագրի հեղինակն է և «Мёд и мёд» տեղեկատվական-հրապարակախոսական ամսագրի գլխավոր խմբագիրը:
Բնակվում է Լիպեցկ քաղաքում:
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2017 - Լիպեցկի մարզի մշակույթի և զբոսաշրջության վարչության պատվոգիր,
- 2010 - Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի քաղաքային կազմակերպության Անտոն Չեխովի անվան գրական մրցանակի դափնեկիր,
- 2017 - Ռուսաստանի գրողների միության Մոսկվայի մարզային կազմակերպության Իվան Բունինի մեդալակիր,
- 2018 - Լիպեցկի մարզային վարչակազմի ղեկավարի շնորհակալագիր,
- 2020 - Ա. Լիպեցկու անվան քաղաքային գրական մրցանակի դափնեկիր, արձակ գրքի համար, որտեղ ընդգրկված են «21-րդ դարի ազնվականը» վեպը և «Ձյուն էր գալիս» վիպակը:
Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Мой месяц март: стихи. – Липецк, 1996 год – 64 с.
- Без нот: [роман, рассказы]. – Липецк, 2007 год – 353 с.
- А ведь могло быть и так...: рассказы и сказки. – Липецк, 2008 год – 206 с.
- Примите удобную позу: бизнес-новелла, повесть, рассказы. – Воронеж, 2012 год – 353 с.
- Лики любви: повести, новелла, рассказы. – Воронеж, 2014 год – 165 с.
- Ночь светла: повести, рассказы. – Дюссельдорф, 2014 год – 196 с.
- Тем, кто меня любил: повести, рассказы. - Липецк, 2015 год - 317 с.
- Михайлов день: сугубо русский роман. - Дюссельдорф: ZA-ZA Verlag, 2015 год - 151 с.
- Дорога к храму: [сборник статей и очерков]. - Воронеж: Новый взгляд, 2019 год - 281 с.
- Барин XXI века: роман. "Падал снег": повесть. - Москва: Союз российских писателей, 2020 год - 286 с.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Щеглова Татьяна Юрьевна (1967)»։ map.lib48.ru։ Վերցված է 2021-01-25
- ↑ Аристарх:։ «Татьяна Щеглова | Официальный сайт писательницы» (ru-RU)։ Վերցված է 2021-01-25
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Талант из Липецка : Татьяна Щеглова с романом «Без нот» вошла в «длинный список» из 45 претендентов на нац. лит. премию «Большая книга» за 2007 год : [крат. информ.] // Труд. – 2008. – 30 апр. – 8 мая. – С. 13.
- Расторгуева В. С. Провинциальный текст русской литературы: Стальной Город и Человек: (по произведениям липец. писателей) // Научный диалог. - 2018. - № 12. - С. 220.
- Печурова В. На грани документалистики и беллетристики // Газета Первый номер. - 2020. - 1 июня (№ 20). - С. 20-21.