Տատյանա Լեոնտևա
Տատյանա Լեոնտևա | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 2, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Տյումեն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրող |
Լեզու | ռուսերեն |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Տատյանա Վասիլևնա Լեոնտևա (ռուս.՝ Татьяна Васильевна Леонтьева, ապրիլի 2, 1984, Տյումեն, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ժամանակակից բանաստեղծուհի[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տատյանա Լեոնտևան ծնվել է 1984 թվականին, Տյումենում։ Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Տոմսկում։ Հետո մեկնել է Սանկտ Պետերբուրգ։ 2012 թվականին ավարտել է Տեխնոլոգիական և դիզայնի համալսարանի Հյուսիսարևմտյան տպագրության ինստիտուտը[2]։ Հրատարակչությունում աշխատել է որպես խմբագիր։ Բնակվում է Մոսկվայում։ Տպագրվել է «Медведь», «Октябрь», «Кольцо А» և այլ ամսագրերում[3]։
Ռուսաստանի, ԱՊՀ երկրների և արտերկրի երիտասարդ գրողների XIV և XV միջազգային ֆորումների, Գրողների միության երիտասարդ գրողների սեմինարի մասնակից։
2016 թվականին Լեոնտևան իր նորամուտը նշել է «Մեկ ու կես կիլոգրամ աղ» վեպով[4], որը փորձագիտական խորհրդի կողմից արժանացել է «Лицей» մրցանակի[5]։
Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Նրա «Մեկ ու կես կիլոգրամ աղը» վեպը իրենից ներկայացնում է «Բրիջիտ Ջոնսի օրագրի» ռուսերեն տարբերակը` տխուր և զվարճալի պատմություն մի երիտասարդ կնոջ մասին, որը գոյատևում է մի աշխարհում, որտեղ բացակայում է կյանքին իմաստ տվող ամեն ինչ, իսկ մարդը վստահ է երջանկության իր իրավունքով։ - Յուրի Կոզլով։ Գրական Ռուսաստան[6]
|
Սիբիրից Սանկտ Պետերբուրգ տեղափոխված մի աղջկա պատմություն, որի ետևից ձգվում է հիշողությունների, ընկերների, անհաջող սիրո և ցավոտ վեպերի երկայնափեշ զգեստըը։ Ոչինչ հորինված չէ, այստեղ յուրաքանչյուրը ճանաչում է իրեն նկարագրված տեսարաններում և գուցե նույնիսկ ամբողջ գրքում։ Հեշտ է նաև տղամարդկանց կերպարներում հայտնվելը, չնայած դա ցանկալի չէ։ Աղը ինքնին այդքան էլ համեղ չէ, բայց օրգանիզմը չի կարող գոյատևել առանց դրա։ - Կոնստանտին Միլչին , «Русский репортёр»[7]
|
Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полтора килограмма соли. 2016.
Ժողովածու[խմբագրել | խմբագրել կոդը]
- Татьяна Леонтьева «По ту сторону экрана». Сборник рассказов. Издательство «Скифия», 2016[8]
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2016 - «Неизвестный Петербург» գրական մրցույթի արծաթե մեդալակիր[9]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Татьяна Леонтьева
- ↑ Родившаяся в Тюмени и живущая в Москве
- ↑ Интервью с писателем
- ↑ Полтора килограмма соли
- ↑ Роман был отмечен советом экспертов премии «Лицей».
- ↑ Литературная Россия
- ↑ Константин Мильчин, литературный обозреватель «РР»
- ↑ По ту сторону экрана. Сборник рассказов.
- ↑ Серебряный призер литературного конкурса