Jump to content

Տատլինի աշտարակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տատլինի աշտարակ
Տեսակհուշարձան և unbuilt building or structure?
ՃարտարապետՎլադիմիր Թեթլին
Երկիր ԽՍՀՄ և  Ռուսաստան[1]
ԲնակավայրԿենտրոնական շրջան[1]
ՈճԿոնստրուկտիվիզմ
 Tatlin's Tower Վիքիպահեստում

Տատլինի աշտարակ կամ Երրորդ միջազգային հուշարձանի նախագիծ (1919–20)[2], ռուս նկարիչ և ճարտարապետ Վլադիմիր Տատլինի նախագիծը, որը երբեք չի կառուցվել[3]։ Այն նախատեսվում էր կանգնեցնել Պետրոգրադում (այժմյա Սանկտ Պետերբուրգում ) 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ որպես կոմունիստական ​​միջազգային կենտրոնակայան և հուշարձան։

Տատլինի կոնստրուկտիվիստական ​​աշտարակը պետք է կառուցվեր  երկաթից, ապակուց և պողպատից։ Նյութերով, ձևով և գործառությամբ այն նախատեսված էր որպես արդիականության բարձր խորհրդանիշ։ Այն իր չափերով կգերազանցեր նույնիսկ Փարիզի Էյֆելյան աշտարակին։Աշտարակի հիմնականում նման էր խխունջի, որը պարուրաձև պտտվում էր մինչև 400 մ (1300 ոտնաչափ) բարձրության[4], որի շուրջը այցելուները տեղափոխվելու էին տարբեր մեխանիկական սարքերի օգնությամբ։ Հիմնական շրջանակը պետք է պարունակեր չորս մեծ կախովի երկրաչափական կառույցներ: Այս կառույցները պետք է պտտվեին տարբեր արագությամբ։ Կառույցի հիմքում խորանարդ էր, որը նախատեսված էր դասախոսությունների, կոնֆերանսների և օրենսրական ժողովների անցկացման համար։ Վերևում բուրգի տեսքով շինություն էր՝ ամսական մեկ պտույտի արագությամբ, որը նախատեսված էր Ինտերնացիոնալի գործադիր մարմինների համար։ Մխոցը, որի պտույտի արագությունը օրական մեկ պտույտ էր, պետք է տեղակայեին տեղեկատվական բյուրոներ, հրատարակչություն, տպարան և հեռագիր։ Չորրորդծավալը կիսագունդ էր,որի պտտման արագությունը ժամում մեկ պտույտ էր։[5]

Գնահատումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուրջ կասկածներ կան աշտարակի կառուցվածքային գործունեության վերաբերյալ, եթե այն երբևէ կառուցված լիներ, ինչը պայմանավորված չէր պահանջվող հսկայական քանակությամբ պողպատի պատճառով, որը անհնար էր ձեռք բերել սնանկացած հետհեղափոխական Ռուսաստանում՝ բնակարանների պակասի և քաղաքական ցնցումների պայմաններում[5]։

Տատլինի աշտարակը կարևոր նշանակություն ուներ խորհրդային քարոզչության համար: Խորհրդանշականորեն ասվում էր, որ աշտարակը ներկայացնում է իր ծագող երկրի ձգտումները[4] և մարտահրավեր Էյֆելյան աշտարակին՝ որպես արդիականության գլխավոր խորհրդանիշ[6]: Ասում են, որ խորհրդային քննադատ Վիկտոր Շկլովսկին այն անվանել է «պողպատից, ապակուց և հեղափոխությունից պատրաստված հուշարձան»[4]:

Տատլինի աշտարակի մոդելը Լոնդոնի թագավորական ակադեմիայի բակում:

Տատլինի աշտարակի մոդելները կան Ստոկհոլմի Moderna Museet-ում, Շվեդիա, Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում և Ժորժ Պոմպիդու կենտրոնում Փարիզի ազգային ժամանակակից արվեստի թանգարանում: 1:42 մոդելը կառուցվել է Լոնդոնի Արվեստների թագավորական ակադեմիայում 2011 թվականի նոյեմբերին, 2017 թվականի սեպտեմբերին նույն 1:42 մոդելը տեղադրվել է «Ռուսական սեզոնի» շրջանակներում Նորվիչի Սեյնսբերի վիզուալ արվեստի կենտրոնում: Քանի որ ցուցահանդեսը փակվել է 2018 թվականի փետրվարին[7], ակնկալվում է, որ աշտարակը կշարունակվի որպես Արևելյան Անգլիայի համալսարանի «քանդակագործական այգու» հատկանիշ մինչև 2021 թվականի վերջ[8]։

Ծանոթագրություններ և աղբյուրներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 archINFORM (գերմ.) — 1994.
  2. Honour, H. and Fleming, J. (2009) A World History of Art. 7th edn. London: Laurence King Publishing, p. 819. 978-1-85669-584-8
  3. Janson, H.W. (1995) History of Art. 5th edn. Revised and expanded by Anthony F. Janson. London: Thames & Hudson, p. 820. 0-500-23701-8
  4. 4,0 4,1 4,2 Ching, Francis D.K., et al. (2011). Global History of Architecture. 2nd edition. Hoboken, NJ: John Wiley & Sons, Inc., p. 716.
  5. 5,0 5,1 Grey, Camilla (1986). The Russian Experiment in Art. London: Thames & Hudson.
  6. Hughes, L. (2010). "Art—Russia" in W. H. McNeill, J. H. Bentley, D. Christian, R. C. Croizier, J. R. McNeill, H. Roupp, & J. P. Zinsser (Eds.), Berkshire Encyclopedia of World History (2nd ed., Vol. 1, pp. 259–267). Great Barrington, MA: Berkshire Publishing, p. 266.
  7. «Sainsbury Centre adds 10-metre tower to UEA sculpture park - Press Release - UEA». www.uea.ac.uk (բրիտանական անգլերեն). Վերցված է 2017-09-26-ին.
  8. «Sainsbury Centre: Tatlin's Tower». www.uea.ac.uk.
  • Tatlinʼs Tower: Monument to Revolution, Norbert Lynton, Yale University Press, 2008
  • Art and Literature under the Bolsheviks: Volume One – The Crisis of Renewal Brandon Taylor, Pluto Press, London 1991
  • Tatlin, edited by L.A. Zhadova, Thames and Hudson, London 1988
  • Concepts of Modern Art, edited by Nikos Stangos, Thames and Hudson, London 1981
  • Vladimir Tatlin and the Russian avant-garde, John Milner, Yale University Press, New Haven 1983
  • Nikolai Punin. The Monument to the Third International, 1920

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]