Տավրեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Տավրեր (հուն․ Ταύροι, Ταῦροι), ըստ անտիկ հեղինակների, հնագույն ցեղեր Ղրիմի հարավային մասում (որտեղից էլ Ղրիմի հին՝ Տավրիկե անվանումը)։ Զբաղվել են անասնապահությամբ, երկրագործությամբ, ինչպես նաև որսորդությամբ ու ձկնորսությամբ։ Նրանց հայտնի են եղել ոստայնանկությունն ու բրոնզի ձուլումը։ Գտնվել են նախնադարյան համայնական կարգերի աստիճանում։ Տավրերը պահպանել են իրենց անկախությունը Խերսոնեսի ու Բոսպորի թագավորության դեմ պայքարում, սակայն մեր թվարկության 2-րդ դարի վերջին ընկել են Պոնտոսի թագավորության տիրապետության ներքո։ Մեր թվարկության 1-ին դարի կեսից Ղրիմի հարավային ափերին ամրացել են հռոմեացիները, և սկսվել է տավրերի ռոմանացումը։ Անտիկ աղբյուրներում հանդիպում են նաե «սկյութատավրեր» և «տավրա- սկյութներ» ձևերը, որը, հավանաբար, արտացոլում է այդ ժողովուրդների միախառնման փաստը։ Հավանաբար հետագայում տավրերը ձուլվել են ալաններին, գոթերին և լեռնային Ղրիմում բնակություն հաստատած այլ ցեղերի։ Գրավոր աղբյուրները տավրերի գոյությունը հաստատում են մինչև 4-րդ դար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 598 CC-BY-SA-icon-80x15.png