Jump to content

Տանձենի սուր սղոցանման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանձենի սուր սղոցանման
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Տիպ Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Վարդածաղկավորներ
Ընտանիք Վարդազգիներ
Ցեղ Տանձենի
Տեսակ Տանձենի սուր սղոցանման
Լատիներեն անվանում
Pyrus oxyprion
Woron
Հատուկ պահպանություն

Տանձենի սուր սղոցանման (լատին․՝ Pyrus oxyprion), վարդազգիների ընտանիքի, տանձենի ցեղի բույս։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ, փոքր ծառ է կամ թուփ 2-5 մ բարձրությամբ և 10-12 սմ բնի տրամագծով, ցրված սաղարթով և փշապատ, մերկ ճյուղերով։ Երիտասարդ ընձյուղները սարդոստայնանման աղվամազով են ծածկված։ Բողբոջները թաղիքամազմզուկապատ են։ Տերևները նեղ են, հակառակ ձվաձև, միջին մասից դեպի վեր լայնացած, հիմքում աստիճանաբար սեղմվելով միանում են ոչ պարզորոշ արտահայտված թաղիքանման մազմզուկներով ծածկված տերեւակոթունին, որը հասնում է 1,5-2 սմ երկարության, գագաթում սրված կամ բթավուն, խոշոր սղոցաեզր կամ ատամնաեզր, վերևի կողմից մերկ, ներքևի կողմից թեթևակի ոստայնապատ, մոխրավուն և կոշտ։ Պտուղները մանր են, տանձանման, 1,5 սմ տրամագծով։ Որպես հազվագյուտ տեսակ, անհրաժեշտ է պահպանել ու տարածել։ Էկոլոգիական խումբը՝ 8-րդ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Կովկասում, Արևմտյան Հայաստանում։ Հանդիպում է Հայաստանի կենտրոնական շրջաններում և Վայքում, միջին լեռնային գոտում, չոր քարքարոտ թեքությունների վրա, լեռնային գետերի կիրճերում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաչորադիմացկուն տանձենիներից մեկն է համարվում, որը մեծ հետաքրքրություն է ներկայացնում սելեկցիոն աշխատանքների համար։ Խորհուրդ է տրվում օգտագործել չոր, քարքարոտ, խիստ ցամաքային կլիմա ունեցող շրջանների կանաչապատման ու անտառապատման համար[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 1, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (343)։