Տանգու (արարած)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Hokusai tengu 2.jpg

Տանգուն (ճապ.՝ 天狗 - բառացի՝ «Երկնային շուն»; չին.՝ Տան Գոու), ճապոնական հավատալիքների արարած: Ճապոնական հավատալիքների մեջ Տանգուն տերատոլոգիական արարած է. հայտնվում է բարձրահասակ տղամարդու կերպարում` կարմիր դեմքով, երկար քթով, երբեմն թևերով: Թանգուն շատ հաճախ հագնում է լեռնային ճգնավորի (յամաբուշի) հագուստ. նա օժտված է հսկայական ուժով:

Տանգուն յամաբուշիի հագուստով

Ընդհանուր նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգուն սիրում է մաքրությունը, չի հանդուրժում մարդկանց հարևանությունը, փայտահատներին, վախեցնում է նրանց բարձր ծիծաղով: Համաձայն ժողովրդական համոզմունքի՝ մահից հետո չար կամ հպարտ մարդը կարող է վերածվել տանգուի:

Թանգուին վերագրվում են արտասովոր ֆիզիկական հմտություններ: Ժամանակ առ ժամանակ նրանք ծառայում են որպես ուսուցիչներ պատերազմի և ռազմավարության արվեստում այն ​​մարդկանց համար, ում արժանի են համարում: Բացի այդ, ազնիվ տենգուն հանդես է գալիս որպես սուրբ մարդկանց և տաճարների պաշտպան: Այնուամենայնիվ, ավելի հաճախ տենգուն չար, ծաղրող արարածներ են, որոնք ամեն անգամ ձգտում են վնասել մարդկանց: Նրանք դաժան խաբեբաներ են, կրակներ են առաջացնում, հրահրում պատերազմներ:

Տանգուն չի կարող հանդուրժել ամբարտավանությունը, նախապաշարմունքը և ունայնությունը, հատկապես, երբ բուդդայական քահանաների և սամուրայների մասին է խոսքը: Այսպիսով, Կամակուրայի դարաշրջանի ավարտին տանգուն դառնում է գրականության հիմնական գործիքը Դհարմայի պաշտպան հոգևորականության մեղավորությունը քննադատելու և բացահայտելու համար:

Տանգուն հեքիաթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Elephant and a flying tengu.jpg

Չնայած այն հանգամանքին, որ տանգուն թևեր ունի, հեքիաթներում նա թռչում է կախարդական վեերի օգնությամբ:

18-րդ դարի վերջում լեգենդի մեջ վիշապ լճի տիրոջը լեռներ է քարշ տալիս, որպեսզի նա ծարավից մեռնի ։ Փրկում է վիշապին Բուդդայական մի վանական: Տանգուն սիրում է տեղավորվել ոլորված կոճղերով հին ծառերի մեջ: 19-րդ դարի վերջի լեգենդներից մեկում մահացել են մարդիկ, ովքեր հատել են սոճին, որի մեջ ապրում էր Թանգուն:։

Տանգուի տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարասու տանգու[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտանգու, «ագռավ» տաենգու, կրտսեր տանգու

Տանգուի հնագույն ձև, որը պատկերված է որպես չար, ագռավանման արարած: Նա ուներ մարդու մարմին, կեռանման դեմք, փոքր գլուխ, թևեր և ճանկեր: Առևանգում է մեծահասակներին և երեխաներին: Մասերի է բաժանում նրանց, ովքեր միտումնավոր վնասում են անտառը: Երբեմն կարասու տենգուն ազատում է իր առևանգած մարդկանց, բայց կենդանի մնալով՝ նրանք վերադառնում էին տուն տկարամիտ դարձած: Նրանք կարող են նաև շահարկել մարդու ճակատագիրը:

Կա նաև «Վեեր տենգու» հեքիաթը, որի սյուժեի հիմքում ընկած է այն փաստը, որ գյուղացի Հեյսակուն վեերների փոխանակում է կատարել: Վեերի մի կողմը թակելիս՝ «Քիթ, աճի՜ր, քիթ, աճի՜ր, քիթ աճի՜ր» բառերով. թխկացնելով մյուսին և միաժամանակ երեք անգամ ասելով. «Քիթ, նեղացի՜ր», քիթը վերադառնում էր իր նախկին տեսքին: Այս հեքիաթի հիման վրա 1970-ում թողարկվեց համանուն Դիաֆիլմ[1]:

Յամաբուշի տանգու[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաիտանգու, լեռնային ճգնավոր վանական

տանգուն, որն իր կյանքի ընթացքում արտաքնապես ավելի նման էր մարդու և պաշտպանի դեր էր ստանձնել մարդկային գործերում: տանգուն կարող է վերածվել տղամարդու, կնոջ կամ երեխայի, բայց նրա հիմնական հիպոստազը ոտաբոբիկ թափառող տարեց ճգնավորն է՝ ծայրահեղ երկար քթով Յամաբուշի վանականը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Веер Тэнгу / ; худож. Л. Сычев.- Москва : Диафильм, 1967.- 1 дф. (42 кд.) Диафильм из коллекции Е. Д. Дьяченко. — Национальная электронная детская библиотека (НЭДБ)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]