Տանգանիկայի և Զանզիբարի միության հոդվածները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

1964 թվականի Տանգանիկայի և Զանզիբարի միության հոդվածները 1977 թվականի Տանզանիայի Միացյալ Հանրապետության և 1984 թվականի Զանզիբարի հեղափոխական կառավարության Սահմանադրությունների գլխավոր հիմքն են։ Միության հոդվածները ստորագրվել են 1964 թվականի ապրիլի 22-ին, Միության հիմնադիրների` Ջուլիուս Նիերերեի և Աբեիդ Ամանի Քեյրումեի միջև, ովքեր համաձայնվել են 11 կետի շուրջ, որն ավելի ուշ հասավ 22-ի և Տանզանիայի ու Զանզիբարի միջև լարվածության և վիճաբանության պատճառ դարձավ (Ուամշո շարժում)[1]։ Միության բնագիր հոդվածները, որոնք պարունակում են Նիերերեի և Քեյրումեի ստորագրությունները, դեռ չեն գտնվել։

Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տանզանիայի Միացյալ Հանրապետությունը ձևավորվել է 1964 թվականի ապրիլի 26-ին Տանգանիկայի և Զանզիբարի միության արդյունքում։ Ջուլիուս Քեմբրիջ Նիերերեն դարձավ Տանզանիայի Միացյալ Հանրապետության առաջին նախագահը, իսկ շեյխ Աբեիդ Քեյրումեն Տանզանիայի առաջին փոխնախագահն ու Զանզիբարի և Հեղափոխական Խորհրդի նախագահը։ Ավելի ուշ Ռաշիդ Մֆաումե Քավավան դարձավ Տանզանիայի փոխնախագահն ու Ազգային ժողովում կառավարության բիզնես ղեկավարը[2]։

Աֆրիկյան այլ երկրների նման, Տանգանիկայի բնակիչները ամենասկզբից էլ դիմադրեցին և պայքարեցին գաղութային զավթիչների դեմ։ Սա ներառում էր աֆրիկյան ընկերակցությունների ձևավորումը Տանգանիկայում և Զանզիբարում։ Աֆրիկյան Ընկերակցությունը Տանգանիկայում հիմնադրվել էր 1929 թվականին։ Այս ընկերակցությունը վերանվանվեց որպես Տանգանիկայի Աֆրիկյան Ընկերակցություն (ՏԱԸ) 1948 թվականին։

1953 թվականին Մվալիմու Ջուլիուս Քեմբրիջ Նիերերեի ղեկավարությամբ ՏԱԸ-ը ճանաչվեց որպես քաղաքական ընկերակցություն և 1954 թվականին վերափոխվեց Տանգանիկայի Աֆրիկյան Ազգային Միություն (ՏԱԱՄ)[3]։

Զանզիբարի համար, դեռ 1930-ականների սկզբներին ստեղծված տարբեր ֆուտբոլային ակումբները հիմք էին հանդիսանում աֆրիկյան հասարակության անդամների համախմբման համար։ 1934 թվականից աֆրիկյան հասարակության անդամները միավորվեցին մի պաշտոնական կազմակերպության մեջ, որը հայտնի է որպես Աֆրիկյան Ընկերակցություն (ԱԸ)։ 1955 թվականին Զանզիբարի Ազգայնական կուսակցության ձևավորումը ստիպեց Աֆրիկյան և Շիրազի ընկերակցությունների ղեկավարներին միավորվել։ 1957 թվականին Շիրազի և Աֆրիկյան ընկերակցությունները միավորվեցին ձևավորելով Աֆրո-Շիրազ ընկերակցություն շեյխ Աբեյդ Ամանի Քեյրումեյի ղեկավարությամբ[4]։

Համաձայնագրի ստորագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ երկու պետությունների միավորման մասին համաձայնագիրը ստորագրվել է մի կողմից Տանգանիկայի առաջին նախագահ՝ Մվալիմու Ջուլիուս Քեմբրիջ Նիերերեի, մյուս կողմից Զանզիբարի առաջին նախագահ՝ շեյխ Աբեյդ Ամանի Քեյրումեի միջև 1964 թվականի ապրիլի 22-ին Զանզիբարում։ Չնայած Միության բնագիր հոդվածները գոյություն չունեն։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ այն ուժի մեջ մտնելու համար Միության հոդվածները պետք է վավերացվեն ինչպես Տանգանիկայի խորհրդարանի, այնպես էլ Զանզիբարի հեղափոխական խորհրդի կողմից, հոդվածները վավերացվեց Տանգանիկայի խորհրդարանի կողմից 1964 թվականի ապրիլի 26-ին, բայց համաձայն պայմանագրի Զանզիբարի հեղափոխական խորհրդի կողմից չի վավերացվել[5]։ 1964 թվականի ապրիլի 27-ին երկու երկրների ղեկավարները Դար էս Սալամի Քարիմջի սրահում փոխանակեցին Միության իրավական փաստաթղթերը։ Միության հոդվածները հայտարարեցին Միացյալ հանրապետության ձևավորման մասին 4-րդ հատվածում։

Քննադատություններ և դժգոհություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1964 թվականի Տանզանիայի առաջին նախագահ Մվալիմու Ջուլիուս Նիերերեի ղեկավարությամբ Միության ստեղծումից սկսած, ցանկացած քննարկում կամ բանավեճ կապված միության կամ դրա օրինականության հետ արգելված էր Տանզանիայում, և կարող են քրեական հետապնդում իրականացնել յուրաքանչյուրի հանդեպ, ով կվարի նման քննարկում կամ բանավեճ՝ ներառյալ Կառավարության պաշտոնյաները, այդպիսի մարդը կդիտվի որպես ազգի դավաճան։

Միության վերաբերյալ տեղեկություն կամ ուսուցում չի եղել, Տանզանիայի քաղաքացին տեղեկություն չի ունեցել Միության, դրա օգուտների և պատճառների մասին։ Միության բնագիր հոդվածները, որոնք ներառում էին 11 կետերը, երբեք էլ գոյություն չեն ունեցել, ուստի հաճախ Զանզիբարի կառավարությունը հարցնում էր այդ մասին միայն բացասական գնահատական ստանալու համար։ Մասնավոր և հանրային ֆինանսավորմամբ տրվող կրթության մեջ Միության թեման կամ պատմությունը երբեք էլ որևէ մաս չի կազմել, նույնիսկ Ընդհանուր և Քաղաքացիական ուսումնասիրություններում չկա։ Միակ տեղը, որտեղ հայտնվում է Միության հարցը՝ քննություններում է այսպիսի ձևակերպմամբ, - «Ե՞րբ է ձևավորվել Միությունը»։ Եվ սա հանգեցրեց մի շարք քննադատությունների և դժգոհությունների Նիերերեի ժամանակաշրջանից մինչ օրս։ Զանզիբարի երկրորդ նախագահ Աբուդ Ջումբեն առաջին հասարակական գործիչն էր, ով ընկավ ծուղակը։ 1984 թվականին Ջումբեն և իր գործընկերները, այդ թվում նաև գլխավոր նախարար Սեյֆ Շարիֆ Համադը, փորձեցին առաջ քաշել Զանզիբարի՝ ավելի մեծ ինքնավարություն ունենալու հարցը։ Արդյունքում Միության կառավաությունը ճնշում գործադրեց Աբուդ Ջումբեի վրա, որպեսզի 1984 թվականի հունվարին հրաժարական տա իր՝ Տանզանիայի փոխնախագահի և Զանզիբարի նախագահի պաշտոններից։ Նրա գլխավոր նախագահը՝ Սեյֆ Շարիֆ Համադը ձերբակալվեց, և 1988 թվականի հունվարին առանց որևէ ձևականությունների դուրս եկավ Հեղափոխական խորհրդի կազմից և թողեց Զանզիբարի գլխավոր նախագահի պաշտոնը, 1988 թվականի մայիսին նա իր վեց գործընկերների հետ հեռացվեց իշխող ՀՀԿ-ի կազմից և ինքնաբերաբար կորցրեց իր պատգամավորական աթոռը Զանզիբարի Ներկայացուցիչների Պալատը։ 1989 թվականի մայիսին նա ձերբակալվեց և տեղափոխվեց դատարան (քաղաքական դրդապատճառներով) բախվելով շինծու մեղադրանքների, որոնք իբր եղել են կառավարության գաղտնի փաստաթղթերում, որը ենթադրվում է Միության Հոդվածն է։ 1989-1991 թվականներին եղել է Զանզիբարի կենտրոնական բանտում[6]։

Քննադատությունների շրջանում՝ ներառյալ 1964 թվականից 1973 թվականն ընկած միջակայքը, վեց այլ հարցեր՝ Առաջին լրացուցիչ 12-16 կետերում, ավելացվել են Միության հիմնահարցերի ցանկում։ Այսպիսով, 1965 թվականին ավելացվեց ֆինանսների, տարադրամի և բանկային գործերի հարցը, 1967 թվականին արտադրության թույլատվությունը և վիճակագրությունը, բարձրագույն կրթության հարցը և այն, ինչը կար Արևելյան Աֆրիկայի համայնքի կանոնադրության X հավելվածում ընդլայնվեց, 1968 թվականին ընդլայնվեց նավթի, բենզինի և բնական գազի ռեսուրսները, և 1973 թվականին Ազգային Քննությունների խորհրդի խնդիրները։ 1984 թվականին Արևելյան Աֆրիկայի համայնքի կանոնադրության X հավելվածում տարրերի հավելումը միտված էր ստեղծելու չորս անկախ ցանկ՝ փոխադրում և օդագնացություն, հետազոտություն, եղանակի կանխատեսում և նորություններ։ Նույն կերպ, Սահմանադրության փոփոխությունները մի նոր հարց բարձրացրեցին Միության Հիմնահարցերի ցանկում. Տանզանիայի վերաքննիչ դատարան։ Բացի դրանից 3-րդ բաժինը, այսինքն պաշտպանությունը ձևափոխվել է դառնալով «անվտանգություն և ապահովություն»։ Եվ 1992 թվականին «Քաղաքական կուսակցությունների գրանցումը» ավելացավ միության հարցերի շարքին։ Ինչպես նաև, Զանզիբարի նախագահի՝ Տանզանիայի փոխնախագահի պաշտոնը խլելու հարցը առաջացրեց կատաղի բանավեճ[7]։ Բացի այդ, 1965 թվականի ժամանակավոր Սահմանադրությունը, որը Տանզանիայում գերակշռող էր մինչև 1977 թվականը, ընդունեց Սահմանադրության II հավելվածի օրենքը, ըստ որի ակտը չի կարող գնահատվել առանց փոփոխությունների, որին աջակցում են Տանգանիկայի և Զանզիբարի բոլոր անդամների երկու երրորդը։ Նույն կերպ, Առաջին լրացուցիչում սահմանադրությունը սահմանում է, որ ցանկացած օրենսդրական փոփոխություն պահանջում է աջակցություն բոլոր անդամների երկու երրորդից «Գլուխ 557 (հրատարակություն 1965), 1964 թվականին Տանգանիկայի և Զանզիբարի Միության պայմանագրի ստուգման մասին օրենքներ» բաժնում, բայց ցավոք, միության բոլոր լրացման հարցերը չեն հետևել օրենքին և տեղադրվել են տեղական մակարդակում։

Բողոքներ Զանզիբարից[խմբագրել | խմբագրել կոդը]

Զանզիբարից բողոքները սկսվել են նախքան Զանզիբարի առաջին նախագահ շեյխ Աբեյդ Ամանի Քեյրումեի սպանությունը։ Ըստ Զնզիբարի Հեղափոխական խորհրդի առաջին նախագահներից մեկի՝ Նասսոր Հասան Մոյոյի, որը երկար տարիներ նաև նախարար էր Տանզանիայում, Տանգանիկան և Զանզիբարը միավորելու որոշումը Նիերերի կարծիքն էր։ Առաջին բանը, որ Նիերերեն առաջարկել է Քեյրումեին` միավորել երկու երկրները, իսկ հետո եկել են Միության հոդվածները` ավելի ուշ` Միության սահմանադրության ստեղծումը[8]։

1970-ականներին Նիերերեի որոշումը՝ Զանզիբարից զինվորներ ուղարկել Մոզամբիկի ազատագրման համար կռվելու, առանց Քեյրումեի իրազեկման, Զնզիբարի և Տանգանիկայի առաջին բախումներից էր։ Զինվորին վերադարձնելու Քեյրումեի որոշումը պատճառ դարձավ, որ Նիերերեն և Քեյրումեն այդ օրվանից դեմ առ դեմ չխոսեն մինչ Քեյրումեի մահը, երեք օր անց Զանզիբարի հեղափոխական խորհուրդը հանդիպեց միության ճակատագիրը որոշելու համար և պատրաստեց հատուկ խնդրանքագիր, որը պարունակում էր հինգ-վեց հարց, ինչը ուղարկվել է Նիերերեին՝ Միության հոդվածների ցանկը փոխելու համար, ցանկ՝ ըստ որի Տանզանիայի նախագահը պետք է խորհրդատվություն հարցնի Զանզիբարի նախագահից ցանկացած որոշման մեջ, ներառյալ Արտակարգ դրության հայտարարումը, Ոստիկանությունը բացառվում էր Միության հարցերում, միջազգային հարաբերությունները պետք է լինեն հավասար, և յուրաքանչյուր երկիր պետք է ունենա իր արտարժույթը։ Նիերերը մերժեց խնդրանքը և առաջարկեց հետաձգել քննարկումը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://zanzibardaima.com/2009/04/17/union-of-tanganyika-and-zanzibar-african-initiative-or-cold-war-rivalry/
  2. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  3. http://www.tanserve.com/facts/index_files/history.htm
  4. http://www.crwflags.com/fotw/flags/tz-zan.html
  5. http://www.wipo.int/wipolex/en/text.jsp?file_id=245022 (WIPO Lex)
  6. http://www.nationsencyclopedia.com/Africa/Tanzania-HISTORY.html#b
  7. https://groups.google.com/forum/#!msg/mabadilikotanzania/Y0jlfa6rypc/hfsvBHtyhqEJ
  8. https://www.youtube.com/watch?v=U-0CxOQaz5U&feature=relmfu