Տայնիցկայա աշտարակ (Նիժնի Նովգորոդի կրեմլ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տայնիցկայա աշտարակ
Տեսակտեսարժան վայր, աշտարակ և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՆիժնի Նովգորոդ
Մասն էNizhny Novgorod Kremlin?
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ
Քարտեզ
Քարտեզ

Տայնիցկայա աշտարակ (ռուս.՝ Тайницкая башня), Նիժնեգորոդյան կրեմլի կլոր աշտարակ։ Տեղակայված է Կորոմիսլովյան և Հյուսիսային աշտարակների միջև գտնվող լեռնային հատվածում։ Մյուս կլոր աշտարակներից (չհաշված Ժամայինը) տարբերվում է նրանով, որ վրանաձև կտուրին կա պարեկային աշտարակ, ինչպես Ժամային և Նիկոլսկյան աշտարակները։

Շինության անվանումը կապվում է ամրոցի պատերի տակով դեպի Պոչայնա գետը փորված «գաղտնի անցուղու» հետ։ Նիժնի Նովգորոդի Կրեմլի երկարատև պաշարման դեպքում ստորերկրյա անցուղու միջոցով կարելի էր հասնել գետին և հագեցնել պաշարվածների ծարավը։ 19-րդ դարում Զելենսկի հորանի հողային աշխատանքների կազմակերպման ժամանակ գաղտնուղին հողով լցվեց, իսկ ստորերկրյա գետակի ջրերի հոսքն ապահովելու համար այն անցկացվեց փայտե խողովակներով կոլեկտորի մեջ։ Ավանդազրույցի համաձայն, կրեմլյան բլրի մոտակայքում, Պոչայնա գետի ակունքներում գտնվում է մի քարե մեծաբեկոր և եթե այն տեղաշարժվի ապա ազատություն ստացած ոչ մեծ գետակը մեծ հոսքով կհորդա և երկրի երեսից կլվանա քաղաքը[1]։ Աշտարակը իր մեջ նաև մեծ ավերիչ ուժ է թաքցնում, նրա պատերի ներսում վառոդ էր պահվում, իսկ մոտակա ձորակում կառուցված էր Կանաչ բակ վառոդի գործարանը։ Գործարանի հետ կապված Տայնիցյան աշտարակը ստացել է իր երկրորդ անվանումը, «Կանաչի» վրա։ Աշտարակի երրորդ անվանումը Մյուռոնակիրներ պայմանավորված է նրանով, որ այն գտնվում է Մյուռոնակիր սուրբ Կանանց եկեղեցու մոտակայքում։ Ինչպես Նիժնի Նովգորոդի Կրեմլի բոլոր շրջանաձև աշտարակները, Տայնիցյանը եռահարկ էր, հրակնատներով, մարտական խցերով և մեկ հարթակ ատամնաձև վերջավորությամբ։

17-րդ դարում Տայնիցկու աշտարակի վրա տեղադրվեց մեկ պղնձե թնդանոթ, իսկ 1785-1790 թվականներին Նիժնիգորոդի նահանգապետ Ի. Մ Ռեբինդերի հրամանով շինությունը վերակառուցվեց որպես պարենային ապրանքների պահեստ։ 1826-1887 թվականներին աշտարակի տարածքում տեղակայված էր գումարտակի ռազմական հանդերձանքի և զենքի պահեստը։ Հետագայում ամրոցի տարածքում տեղակայվել էր նիժնեգորոդյան վոյեվոդության արխիվը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ավերված վրանի տեղում տեղադրվել էր զենիթային հրետանի, որը պաշտպանում էր քաղաքը գերմանական բանակի օդային հարձակումներից։ 1960-ական թվականներին իրականացված վերականգնման աշխատանքների ընթացքում վերականգնվեց նաև վրանի տանիքը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Агафонов С. Л. Нижегородский кремль. Архитектура, история, реставрация. — Горький: Волго-Вятское издательство, 1976. — 136 с.
  • Кирьянов И. А. Нижегородский Кремль. Очерк истории кремля в городе Горьком. — Горький: Горьковское книжное издательство, 1956. — 116 с

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Почайна — Легенды Нижнего Новгорода». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]